>

Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Թոյվո Կլաարը ողջունել է Ադրբեջանին Հայաստանի կողմից Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելան) ականապատ դաշտերի քարտեզների տրամադրումը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից 15 գերիների ազատ արձակումը:









Քոչարյանի զոհերը

Պաշտոնյան այս մասին գրել է իր թվիթերյան միկրոբլոգում:

«Գերազանց նորություններ Բաքվից և Երևանից: Լավ է, որ ազատ են արձակվել ավելի շատ պահվող հայեր: Կարևոր է նաև, որ ավելի շատ ականային քարտեզներ են փոխանակվել՝ Ադրբեջանի կողմում դժբախտ պատահարները կանխելու համար»,-գրել է պաշտոնյան:


Նախօրեին Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտնել էր, որ 2021 թվականի հուլիսի 3-ին Ռուսաստանի Դաշնության նախաձեռնությամբ Հայաստանը ադրբեջանական կողմին է հանձնել Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելան) շրջանների շուրջ 92 000 ականների քարտեզները:



Հայտարարության մեջ նշվում է նաև, որ որպես մարդասիրական քայլ ՝ ադրբեջանական կողմը Հայաստանին է արտահանձնել ազատազրկման դատապարտված 15 հոգու:

Сообщение Գերազանց նորություններ Բաքվից և Երևանից. ԵՄ հատուկ ներկայացուցիչը հայտարարություն է արել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->