>

Փափուկ, փխրուն և համեղ թխվածքաբլիթ, որը պատրաստվում է արագ ու պարզ եղանակով։

Այս բաղադրատոմսը ձեզ օգնության կհասնի, եթե արագ քաղցրավենիք պատրաստելու կարիք լինի։




Քոչարյանի զոհերը

Мягкое печенье за 2 минуты - пошаговый рецепт с фото на Повар.ру


Անհրաժեշտ բաղադրիչներ․





  • ալյուր՝ 280 գ
  • ձու՝ 1 հատ
  • կարագ՝ 100 գ
  • շաքարավազ՝ 1/2 բաժակ
  • թթվասեր՝ 1ճ․գ․
  • փխրեցուցիչ՝ 1թ․գ․
  • վանիլին՝ ըստ ցանկության

Мягкое печенье за 2 минуты - пошаговый рецепт с фото на Повар.ру

Պատրաստման եղանակ․

Պատառաքաղով տրորել փափկած կարագը։ Ավելացնել ձուն, շաքարավազը։


Ավելացնել թթվասերը և պատառաքաղով խառնել՝ մինչ համասեռ զանգված ստանալը։

Ալյուրը մաղել հիմնական զանգվածի մեջ, լցնել փխրեցուցիչը և վանիլինը։

Փափուկ խմոր հունցել։ Սկզբում խառնել սեղանի, իսկ հետո էլ ալյուրոտ սեղանի վրա։

Պատրաստի խմորը տեղափոխել յուղաթղթով ծածկված տապակի մեջ։ Ձեռքերով բարակ շերտ ձևավորել և պատառքաղով գեղեցիկ նախշեր անել։



Տաքացնել ջեռոցը մինչ 180  ջերմաստիճանի և թխել 20 րոպե։

Պատրաստի բիսկվիթը կտրատել հավասար կտորների։

Ստացվում է համեղ, փափուկ ու բերանում հալվող թխվածքաբլիթ։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Сообщение Ամենապարզ թխվածքաբլիթը՝ մի քանի րոպեում պատրաստվող. փափուկ, բերանում հալվող և համեղ появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->