>


Հուլիսի 1-ից Հայաստանը տարածաշրջանում դարձավ առաջինը, որ արտոնագրում է համակարգչային ծրագրերը։








Քոչարյանի զոհերը

Արտոնագրման գործընթացի կազմակերպման արագությունն ու հեշտությունը կօգնեն տարածաշրջանում Հայաստանն ավելի լավ դիրքավորել ու երկրում նորարարությունը զարգացնելու հետ խթանել տնտեսական աճը:

Օրենքը գյուտ կհամարի, եթե այն լինի նոր, ունենա գիտարարական մակարդակ ունեցող և կիրառվի արդյունաբերության մեջ: Հնարավոր է գրանցել նույնիսկ նորաստեղծ ալգորիթմները:


«Հեղինակային իրավունքի գործողության ժամկետը ավելի երկար է, հեղինակի ամբողջ կյանքի և 70 տարի նրա մահվանից հետո դեռևս պահպանվում է, այստեղ կա և հեղինակի թույլտվության խնդիր և վարձատրության խնդիր օգտագործման դեպքում:



Արտոնագիրը տարբերվում է, որովհետև և նրանց ժամկետներն են տարբեր և գրանցման ընթացակարգերը. հեղինակային իրավունքի օբյեկտները չեն գրանցվում, իսկ գյուտերը գրանցվում են»,-նշել է Մտավոր սեփականության գործակալության պետի պաշտոնակատար Քրիստինե Ղամբարյանը:

Համակարգչային ծրագրերն արտոնագրելու համար անհրաժեշտ է դիմել ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալություն:

Сообщение Հուլիսի 1-ից Հայաստանը տարածաշրջանում դարձավ առաջինը, որ արտոնագրում է համակարգչային ծրագրերը появились сначала на MediaNews.


от admin

-->