>


Հայերենի յուրաքանչյուր հնչյուն ունի իր տառը: Սակայն կան շեղումներ.
1 . է հնչյունի համար ունենք է և ե տառերը.
2 . օ հնչյունի համար՝ օ և ո տառերը.
3 . յէվ կամ էվ հնչյունախմբերի համար՝ և /Եվ/ տառը.
4 . կան նաև չարտասանվող, բայց գրվող տառեր. հ-ն չի լսվում, բայց գրվում է աշխարհ, խոնարհ, շնորհ, ճանապարհ բառերում.
5 . կան արտասանվող հնչյուններ, որոնք չեն գրվում՝








Քոչարյանի զոհերը

• երկու բաղաձայնների միջև ը հնչյունը լսվում, բայց չի գրվում՝ կտրտել, արտասանվում է՝ ԿԸՏԸՐՏԷԼ, Մկրտիչ, արտասանվում է՝ ՄԸԿԸՐՏԻՉ.
• երկու ձայնավորների միջև յ հնչյունը լսվում, բայց չի գրվում՝ գրեի, արտասանվում է՝ ԳՐԵՅԻ, Գայանեից, արտասանվում է՝ ԳԱՅԱՆԵՅԻՑ, վերարկուով, արտասանվում է՝ ՎԵՐԱՐԿՈՒՅՈՎ և այլն:
• բառասկզբում լսվող յէ-ն գրվում է մեկ տառով՝ ե. երազ, արտասանվում է՝ ՅԷՐԱԶ. երեկո, արտասանվում է՝ ՅԷՐԷԿՕ.
• բառասկզբում լսվող վօ-ն գրվում է մեկ տառով՝ ո. որս, արտասանվում է՝ ՎՕՐՍ. ոզնի, արտասանվում է՝ ՎՕԶՆԻ:


Այսինքն կան դեպքեր, երբ հնչյունները բառի մեջ ավելի շատ են, քան տառերը: Օրինակ՝ ոտք բառի մեջ լսում ենք 4 հնչյուն՝ ՎՕՏՔ, բայց գրում ենք 3 տառով՝ ոտք, ՆԱՅԷՎ բառում լսում ենք 5 հնչյուն, բայց գրում ենք 3 տառով՝ նաև:

Կան նաև դեպքեր, երբ հնչյուններն ավելի քիչ են, քան տառերը, օրինակ՝ արտասանում ենք ԱՇԽԱՐ — 5 հնչյուն, բայց գրում ենք 6 տառով՝ աշխարհ:
Ուղղագրությունը բառերը ճիշտ գրելու և ճիշտ կարդալու բոլոր կանոնների ամբողջությունն է:



Сообщение ԹԵՍՏ. Արդյո՞ք լավ գիտեք հայերենի ուղղագրությունը появились сначала на MediaNews.


от admin

-->