>

Տաջիկստանի սահմանապահները հանրապետության տարածք են թույլ տվել մտնելու ավելի քան 300 աֆղանցի զինծառայողների, որոնք «Թալիբան» շարժման հետ կատաղի մարտերից հետո ստիպված են եղել նահանջել, հայտնում է ՏԱՍՍ-ը:









Քոչարյանի զոհերը

Ըստ տեղեկությունների՝ Տաջիկստանի սահմանապահները, աֆղանցի զինվորականներին թույլ են տվել տեղափոխվել հանրապետության տարածք՝ «առաջնորդվելով հումանիզմի և բարիդրացիության սկզբունքներով»:

Աֆղանստանում թալիբները ակտիվացան հատկապես ԱՄՆ և ՆԱՏՕ-ի զորքերի դուրս բերումից հետո: Իրավիճակը լարված է նաև Տաջիկստանի հետ սահմանային Բադախշան նահանգում, որի գյուղերի մեծ մասը գտվում է թալիբների հսկողության տակ: Տաջիկստանը ՀԱՊԿ անդամ է և Աֆղանստանի հետ այդ հանրապետության սահմանային վիճակը լրջորեն մտահոգել է ՀԱՊԿ-ին:




Կազմակերպության գլխավոր քարտուղար Զասը հայտարարել է, որ անհրաժեշտ է Տաջիկստանին աջակցություն ցուցաբերել հարավային սահմանի անվտանգությունն ապահովելու համար:

 

Сообщение ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարություն տարածեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->