>

Մարտի 1-ը այն եզրագիծն էր,երբ վերջնականապես հասկացա,որ գողապետությունում ապագա չկա․․․Փակ շուկայի դիմաց արյան հետքերի և ծխացող մեքենաների հետ միասին մոխրացան երազանքներս․․․Ընկերներիս հոգիները ուրվականներ դարձան․․․




Քոչարյանի զոհերը

Մականունով պատգամավորներ,ովքեր օրենքներ պիտի ընդունեին,քրեական հեղինակություններ,ովքեր բարքեր պիտի թելադրեին, տարրական դասարան չավարտածներ,ովքեր սերունդ պիտի կրթեին ու վերջապես շարքային մարդասպաններ,ովքեր արդեն որոշել էին հասարակության բարոյական սանդղակը․․․ Այդ ամենին զուգահեռ Ֆիզիկոսներ,ովքեր դռնապան էին աշխատում, ինժիներներ,ովքեր մատուցող էին․․․Տաքսու վարորդներ բարձրագույն կրթությամբ․․․





Ես չեմ մեղադրում,չեմ դատապարտում,անեծքն էլ խորթ է ինքնությանս,բայց երբեմն դիտում եմ անցյալից կադրերը․․․ <Գենեռալների> հարցազրույցներ,պատգամավորների ճառեր,Ոստիկանների շփում քաղաքացիների հետ ու ապշում թե այդ ինչ մայր է սրանց ծնել։ Այդ ինչ անեծքի ճիչով են սրանք դուրս պրծել․․․Որ ինչ անե՞ն,որ ում անե՞ն,հանուն ինչի՞․․Դա էլ է՞ Աստծո կամքը։ Բազմիցս ասել եմ,որ հին աստվածների անեծքն է սա։

Ես կոտեգորիկ մերժում եմ այդ տմարդկանց հայկական պատկանելությունը,դրանք ոտքից գլուխ հակասում են Հայկականության իմ պատկերացումներին,ազգային գաղափարին,ժողովրդական երազին,ավանդական արժեքին․․․ Ֆիզիկոսը-ծաղրանքի առարկա,գիտնականը-ծակ պրոֆեսոր,ակնոցավորը-դոձիկ․․․Կոկիկը-գոմիկ․․․

Հասկանում եք սրանք հայի բարոյական կերպարը խեղելով մարդկանց սարքեցին ԱՆԹՐԱՇ ԱՆԼՎԱ ՔՐԴՆԱԾ ԹՍԲԵԽՈՎ, անհայտ կլկլոց լսող,ԾԽՈՂ ԹՔՈՂ,Քիթը փողոցում մաքրող էակի։ Ու դեռ ուրիշներին դրանք զոմբի են ասու՞մ։ 1800-վերջի և 1900 սկզբի հին նկարներ էս նայում զարմանում ես,հիանում ես հայի կերպարից,հայ տղամարդու կոկիկությունից/էլեգանտությունից/․․․ Էս ինչ արիք դուք մեր ժողովրդի հետ Խաչակնքվող սատանաներ։ Ի՞նչ էին ձեզ արել․․․ Պարզապես դուք չկարողացաք նրանց հասնել և նախանձից ձեր մութ ու նենգ հոգիներով իջացրիք ձեր մակարդակին․․․Որտեղ ջաղջախեցիք մի ողջ սերունդ ձեր վարպետությամբ։ Մի ողջ սերունդ կազինոյի հաԳՑՐԻՔ…. Մինչև այսօր ամենք քայլի ՂՈՒՄԱՐԻ գովազդ էր…ողջ Քաղաքը խաղադրույքի մեջ ու ք*քի….


Ու տղերքն էին մեղք․․․ովքեր հուսամ իրենց արյունով սրբագրեցին մեր պատմության վերջին էջը,որն այդպես էլ չի թերթվի։ Ես իմ աչքով տեսա այդ ընտրիչ-ուղորդիչներին,սևազգեստ,անթրաշ պարոններին,ովքեր կանացի նոթատետրում պլուս-մինուս նշաններով հաշվարկում էին ամբոխներին խելագարված․․․Թե ում էին տվել և ով էր տվել։ Մարդը ափի մեջ,տալ չտալու դիլլեմայի առաջ․․․Ազգային ողբերգությունից տաս պակաս․․․ Ու քանզի այսօր հուլիսի 4-ն է Ամերիկայի անկախության տոնը,հարկ եմ համարում հակիրճ նշել,որ Ամերիկան ևս շատ թանկ գին է վճարել իր ազատության համար և ազատությունը հենց ինքը ամենաթանկն է ուստի․․․

Ցեղասպանությամբ է սկսվել անկախությունն <արդարության>, ստրկատիրությամբ է օծվել,քաղաքացիական պատերազմով սասանվել,գանգստերական անարխիայով հյուսվել,հազարավոր զոհերով ուղեկցվել,ռասսայական խտրականությամբ մկրտվել․․․ Թե ինչպես է հնարավոր այսքան տարբեր մարդկանց հավաքել մի հարկի տակ ու այն էլ թիվ մեկ երկիրը դառնալ չափազանց բարդ է պատասխանել,բայց հիանալ ու հպարտանալ անհրաժեշ է։ Չի կարող օրենք ընդունողը օրինախաղտ լինել,չի կարող դատավորը հանցագործ լինել,չի կարող ոստիկանը գող լինել և վերջապես երկրի գլուխը չի կարող մարդասպան լինել․․․



Տաս տարվա մեջ ոստիկանը մեկ անգամ ինձ չի կանգնացրել․․․Երևանում 5 օրվա մեջ երկու անգամ տուգանեց/ բառացիորեն փող ուզեց/։ Ինչ ասեմ․․․Շատ բան չեմ ասի Ամրիկայի մասին,միայն այն որ հաստատ բարդ երկիր է,բայց արդար․․․

Իսկ եթե իսզբանե արդարություն կա,բարդությունը չի անհանգստացնում․․․ Ովքեր են այս երկրի դեմքերը․․․Ովքեր են մեր երկրի դեմքերը․․․Ես չեմ խոսում տնտեսությունից,ռեսուրսից,միջոցից․․․Ես անուններ եմ հարցնում։ Ափլ Ջոբս՞,ԲԱզառ Բեզոս՞,Վոլմարթ Լենա՞, թե Սվեչա Իլոն՞։

Մենք հիմա ազգովի վճարում ենք մեր ազատության գինը․․․Այն մեծ պարտքը,որ 30 տարի շարունակ կուտակել էինք մեր անտարբերության պատճառով։

Ռաֆայել Մնացականյան Հայի ամերիկյան օրագիրը շարքից 04/հուլիս/2021 ©

Сообщение Մենք հիմա ազգովի վճարում ենք մեր ազատության գինը․․․Այն մեծ պարտքը,որ 30 տարի շարունակ կուտակել էինք մեր անտարբերության պատճառով появились сначала на MediaNews.


от admin

-->