>




Քոչարյանի զոհերը

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական հավաքականն ընդամենը մեկ մեդալ նվաճեց Դորտմունդում ավարտված ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում:





Մեր 67 կգ քաշային ըմբիշ Շանթ Խաչատրյանը 3-րդ տեղի համար գոտեմարտում 10:1 հաշվով վստահ հաղթեց լիտվացի Վիլիուս Սավիցկասին և նվաճեց բրոնզե մեդալ: Իսկ ահա 55 կգ քաշային Գառնիկ Հովհաննիսյանը և 130 կգ քաշային Ալբերտ Վարդանյանը պարտվեցին փոքր եզրափակիչներում և զբաղեցրին 5-րդ տեղերը:




Թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը զբաղեցրեց ընդամենը 11-րդ տեղը: Առաջին տեղը գրավեց մեր հարևան Վրաստանի ընտրանին, որը Ռուսաստանի հավաքականի չափ ոսկե մեդալ նվաճեց` 3-ական, սակայն առաջ անցավ արծաթե և բրոնզե պարգևներով:

Сообщение Շանթ Խաչատրյանը 3-րդ տեղը գրավեց ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում появились сначала на MediaNews.


от admin

-->