>

Նավասարդ Խաչատրյանը գրում է. Երևանում էի…: Երևան գալուս հաջորդ օրը ուզեցա մազերս մի քիչ թեթևացնել` կտ րել: Քանի որ քաղաքում չունեմ ծանոթ վարսավիր` որոշեցի մտնել առաջին իսկ պատահած վարսավիրանոցը: Այդպես էլ արեցի:




Քոչարյանի զոհերը

Մտա այն վարսավիրանոցը որը առաջինը պատահեց ճամփիս: Բավականին մեծ վարսավիրանոց էր: Իրար կողք` (խաչաձև) դասավորությամբ աշխատում էին չորս վարսավիր: Երկուսը` երիտասարդ, երկուսն էլ բավականին տարիքով: Վարսավիրանոցում՝ իր հերթին կար սպասող մի ջահել տղա, կային նաև մի քանի կանայք, ովքեր իրենց երեխաներին էին բերել մազ կտ րելու: Մի քանի րոպե նստեցի, և





վարսավիրներից երկուսը ազատվեցին: Այդ` արդեն ազատ 2 վարսավիրներից մեկին մոտիկացավ կանանցից մեկը իր երեխայի հետ, ու բացատրում էր թե ինչպես կ տրի իր երեխու մազերը: Իսկ մյուս վարսավիրին` որը տեսքից դատելով ամենատարիքովն էր ու կլիներ մոտ 60-65 տարեկան, ես մոտիկացա: Նստեցի աթոռին ու ասեցի թե ինչպես կտ րի մազերս: Այդպես….:
4 վարսավիրներն էլ աշխատում են…: Իսկ մեր

կողքը` սպասում են այն մի քանի կանայք՝ իրենց երեխաների հետ, և այն ջահել տղեն: Անցավ երևի մի 20-25 րոպե…: Իմ մազերը կտ րող վարսավիրը ավարտեց: Ես վեր կացա տեղիցս, գումարը տվեցի իրեն, ասեցի շնորհակալություն… ու….: Ու վերցրեցի կողքիս դրված ավելը և հատակին թափված իմ մազերն եմ հավաքում: Վարսավիրը ասեց` պետք չի ցավդ տանեմ, ես կանեմ: Ասեցի`

չէ նորմալ ա ձյաձ ջան…, ու շարունակում եմ:
Նստածները ինձ են նայում, մնացած վարսավիրները նույնպես՝ հայելու միջով: Այդ պահին նկատեցի որ նստած ջահել կանանցից մեկը ինձ նայելով (փրտկացրեց), քմծիծաղ տվեց…., խնդում ա…:
Մազերս հավաքեցի, լցրեցի արկղի մեջ….: Էս ամբողջ ընթացքում են ջահել կինը հլա ծիծաղում ա….: Չհամբերեցի, մոտիկացա իրեն, բարևեցի՝ բարևեց…:


Իրեն հարցնում եմ` -Քուր ջան ըստ քեզ քանի՞ տարեկան կլինեմ ես: Լրջացավ…: Պատասխանեց` -Ի՞նչ իմանամ: Ասում եմ` -Դե մոտավոր ասեք, ինչքա՞ն կտայիք: Վերից վար չափեց, -Դեեե մի 24-25: Ասում եմ` -Հա, համարյա ճիշտ եք…, ու շարունակելով խոսքս հաջորդ հարցս տվեցի` -Իսկ այն վարսավիրը՝ որ կտր եց իմ մազերը, ինքը քանի՞ տարեկան կլինի:

Կինը դեռ չէր հասցրել բերանը բացի ու պատասխանի, վարսավիրը շուռ եկավ ու` 65 եմ ցավդ տանեմ…: Վարսավիրի պատասխանից հետո նորից շրջվեցի դեմքով դեպի կինը ու ասում եմ` -Քուր ջան, դուք երևի մի 28-32 տարեկան կլինեք, ոչ ավելի, իսկ ձեր հայրը կլինի մոտավոր հենց այս վարսավիրի տարիքին…: Կինը` -Հա համարյա գուշակեցիք…, ու խոսքի հետ մեկտեղ էլի փրտկացրեց)…:



Էդ կնոջն ասում եմ` -Եթե ձեր 65 տարեկան հայրը նստած լինի` ասենք մի նստարանի վրա, իսկ կողքի նստարանին նստած լինեմ ես, ու այդ պահին իր ձեռքից օրինակի համար ակնոցը ընկնի գետնին, իսկ ես՝ կռանամ վերցնեմ այն ու տամ ձեր հորը, և դուք էլ դա կողքից նայելուց լինեիք, ի՞նչ կմտածեիք իմ մասին կամ ի՞նչ կանեիք: Պատասխանեց` -Կմտածեի որ շատ շնորքով, մեծին հարգող տղա էս, ու նաև կասեի՝ շնորհակալություն…, այսքան բան:

Ասում եմ` -Այ ապրես քուր ջան, ու շարունակում եմ, բա այդ դեպքում ինչու՞ ես ծիծաղում այն բանի համար` որ ես այս 65 տարեկան մարդու փոխարեն կռանում և իմ սեփական մազերն եմ վերցնում գետնից: Կինը ավելի լրջացավ, անգամ` կարելի ա ասել մի քիչ էլ նեղվեց….: Կողքի սպասողներն ու վարսավիրները ժպտացին…, իսկ հենց անմիջապես իր կողքը նստած կինը ինձ նայելով ու նույնպես

ժպտալով գլուխը վեր-վար էր անում…: Այդպես…, դուրս եկա վարսավիրանոցից, ներսում թողնելով՝ 4 ժպտացող վարսավիր, մի քանի այլ ժպտացող դեմքեր, և մի հատ էլ լրջացած ու նեղված հայացք…: Բայց ոչինչ…, հետո նա էլ կժպտա…, այն ժամանակ` երբ կմտածի ասածներիս շուրջ….:

Сообщение Ուզեցա մազերս կտրել… վարսավիրը ավարտեց, վերցրի ավելը և հատակին թափված մազերս հավաքեցի, ողջ ընթացքում մի ջահել կին ծիծաղում ա. Չհամբերեցի, մոտիկացա իրեն ու հարցրի…Նավասարդ Խաչատրյան появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->