>


ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել Ազգային անվտանգության ծառայության տնօրենին ու Ռազմական ոստիկանության պետին նոր կոչումներ շնորհելու մասին:








Քոչարյանի զոհերը

Համապատասխան հրամանագրերում ասվում է.


Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասը.
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Վաղարշակի ԱԲԱԶՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:

Հիմք ընդունելով Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասը, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը.



Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Աշոտ Ռուբենի ԶԱՔԱՐՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում:

Сообщение Ռազմական ոստիկանության պետին ու ԱԱԾ տնօրենին շնորհվել է գեներալ-մայորի կոչում появились сначала на MediaNews.


от admin

-->