>

Ռուսական ինսայդերական շրջանակների տեղեկատվության համաձայն, Բաքվի պարագլուխ Ալիեւը չի կատարել խոստումը Լուկաշենկոյին:




Քոչարյանի զոհերը

Ըստ այդ շրջանակների, պատերազմի ժամանակ աջակցության դիմաց Ալիեւը 1 միլիարդ դոլար է խոստացել Լուկաշենկոյին, սակայն հրաժարվել է տրամադրել այդ գումարը: Նույն կերպ, ըստ այդ շրջանակների, Լուկաշենկոյին հրաժարվել է գումար տրամադրել նաեւ Չինաստանը:





Այդ գումարները Լուկաշենկոյին անհրաժեշտ էին ռուսական «ինտեգրմանը», այն է՝ Բելառուսը Ռուսաստանին միացնելու ծրագրերին դիմադրության համար: Հատկապես օդանավի հայտնի պատմությունից հետո Լուկաշենկոյի մանեւրի շրջանակները սեղմվել են, եւ Մոսկվան փորձում է օգտվել դրանից՝ Բելառուսի միացման ծրագիրն իրականացնելու համար, օգտվելով նաեւ այն հանգամանքից, որ Բելառուսի տնտեսությունը շնչում է մոսկովյան դոտացիաների շնորհիվ, տեղեկացնում են ինսայդերական շրջանակները:


Կասկած չկա, որ Բաքուն ու Չինաստանը խոստումները դրժել են Մոսկվայի խնդրանքով, թեեւ Լուկաշենկոն մեծ հույսեր էր կապում այդ երկրների աջակցության հետ

Հիշեցնենք, որ Բելառուսը Բաքվի սպառազինության խոշոր մատակարարներից է, մասնավորապես հայկական Իսկանդերը «հավասարակշռելու» նպատակով, մոսկովյան ցուցումով նաեւ, մատակարարել էր հեռահար գրեթե համարժեք համակարգեր, որոնցով հրթիռակոծվել են հայկական բնակավայրերը:



Նշենք նաեւ, որ ռուսական շրջանակներում համառ խոսակցություններ կան Պուտինին Ալիեւի փոխանցած 10 միլիարդ դոլարի թեմայով: Ալիեւը Պուտինին հաստատ չէր գցի, Պուտինի շրջապատն իր հերթին աշխարհքաղաքականությունը հաճելիի հետ համատեղելու հավատամքի կրող է:

 


от admin

-->