>


ՌԴ Դաշնային անվտանգության ծառայությունը կանխել է մի շարք ահաբեկչություններ, որոնք ծրագրվել էին Մոսկվայում, Կաբարդինո-Բալկարիայում և Աստրախանի շրջանում: Երկու ահաբեկիչ բերման է ենթարկվել:








Քոչարյանի զոհերը

«Անվտանգության դաշնային ծառայությունը կանխել է 2021 թվականի ամռանը Ռուսաստանի տարածքում արգելված «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության բջիջների կողմից պլանավորված մի շարք ահաբեկչական գործողություններ», – հաղորդում է ԴԱԾ-ն։


Մայրաքաղաք Մոսկվայում կանխվել է երկու ահաբեկչություն, երկու կասկածյալներն էլ բերման են ենթարկվել: Աստրախանի շրջանում և Կաբարդինո-Բալկարիայում վնասազերծվել են ահաբեկչական կազմակերպության վեց անդամներ:



«Հուլիսի 1-ին ոստիկանության հետ համագործակցությամբ բերման է ենթարկվել միջազգային ահաբեկչական կազմակերպության անդամ, Ռուսաստանի քաղաքացի, որը պատրաստվում էր ինքնաշեն պայթուցիկ սարքեր գործի դնել Մոսկվայում՝ քաղաքացիների զանգվածային ներկայության վայրերում», – նշել է ԴԱԾ-ը:

Сообщение ՌԴ-ում ահաբեկչությունների շարք է կանխվել появились сначала на MediaNews.


от admin

-->