>

Սուրեն Պապիկյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․




Քոչարյանի զոհերը

«ՀՀ սահմանադրությունը մեր պետության հենասյունն է, որը չի կարող լինել լոկ փաստաթուղթ։ Սահմանադրությունը պետք է լինի յուրաքանչյուր պաշտոնյայի գործունեության, յուրաքանչյուր քաղաքացու հանրային վարքագծի հիմքում։





Հայրենասիրությունը դրսևորվում է հենց այս պարզ ճշմարտությամբ, որի խեղաթյուրումը, ցավոք, շատ հաճախ անցանկալի հետևանքներ է թողել մեր երկրի բնականոն զարգացման վրա։

Հայաստանը սիրել նշանակում է գիտակցել ու իրացնել Հայաստանի Հանրապետության նկատմամբ մեր ունեցած պարտավորություններն ու իրավունքները, որոնք բխում են Մայր օրենքից և օրենսդրությունից։


2021թ․ ընտրություններով ՀՀ քաղաքացին ևս մեկ անգամ վերահաստատեց սահմանադրությամբ իրեն վերապահված անքակտելի իրավունքը և ժողովրդավարական արժեքների անբեկանելիությունը երկրում ։



Մեզ շնորհված լեգիտիմ մանդատով ինչպես առաջ, այնպես և այսօր մենք հետամուտ ենք լինելու սահմանադրության իրացվելիությանը և օրենքի գերակայությանը ողջ երկրում և բոլոր բնագավառներում։

Հայաստանի Հանրապետությունում մենք թևակոխել ենք մի փուլ, երբ օրենքի առջև հավասար են բոլորը և որևէ մեկը չի կարող իրեն վեր դասել օրենքից։

Շնորհավոր Սահմանադրության և պետական խորհրդանիշների օր»:

Сообщение «ՀՀ սահմանադրությունը մեր պետության հենասյունն է, որը չի կարող լինել լոկ փաստաթուղթ…»․ Սուրեն Պապիկյան появились сначала на MediaNews.


от admin

-->