>


Հռոմի Ֆրանցիսկոս պապը հուլիսի 4-ին տեղափոխվել է «Ավգուստինո Ջեմելլի» հիվանդանոց, որտեղ աղիքային վիրահատության է ենթարկվել:








Քոչարյանի զոհերը

Այս մասին հաղորդում է Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ վիրահատությունը բարեհաջող է անցել:


Առաջիկա օրերին հրապարակվելու է կաթոլիկ առաջնորդի առողջական վիճակի ու վիրահատության մանրամասների մասին տեղեկագիր:

Մինչ հոսպիտալացումը, սրբազան քահանայապետն ավանդական քարոզչություն է իրականացրել՝ դիմելով հավատացյալներին և նրանց տեղեկացնելով սեպտեմբերի 12-15-ը Բուդապեշտ, ապա՝ Սլովենիա սպասվող իր ուղևորության մասին:



84-ամյա հովվապետի մոտ ավելի վաղ ախտորոշվել էր «հաստ աղիքի սիմպտոմատիկ ստենոզ, որը ենթադրում է պլանային վիրահատություն»:

Сообщение Հռոմի Ֆրանցիսկոս պապին վիրահատել են появились сначала на MediaNews.


от admin

-->