>

Կիսվում ենք ձեզ հետ հատապտուղները ձմռան համար պահելու հրաշալի եղանակով, որի համար անգամ շաքարավազի կարիք չկա։

Ներկայացնում ենք ազնվամորու պահման եղանակը։




Քոչարյանի զոհերը

Սկզբում լցրեք հատիկները սրբիչի վրա, որպեսզի վստահ լինեք, որ միջատներ չկան։ Թողեք այդպես 1 ժամ և միայն հետո անցեք պատրաստելուն։





Ազնվամորին ցանկության դեպքում կարող եք բաժանել երկու մասի՝ առանձնացնելով մանր ու խոշոր հատապտուղները։

Այնուհետև խոշոր ամբողջական հատիկները լցնել սիլիկոնե ֆորմայի մեջ այնպես, որ ներքևի հատվածն ամբողջությամբ ծածկված լինի։

Իսկ ավելի մանր հատիկները մանրացնել բլենդերով։


Ահա այսպիսի պյուրե է ստացվում։

Այնուհետև պյուրեն լցնել հատիկների վրա և ուղարկել սառցարանը՝  2-3 ժամով։ Եվ անպայման սիլիկոնե ֆորման դրեք պինդ մակերեսի վրա, որպեսզի պյուրեն չթափվի և ուղիղ սառի։



Սառելուց հետո հանել ֆորմաներից և լցնել վակումային տոպրակների մեջ։

Օգտագործելիս հանել՝ անհրաժեշտ քանակի, հալեցնել և ցանկության դեպքում շաքարավազ ավելացնել։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Сообщение Հատապտուղներ չեմ եփում, չեմ չորացնում, առանց շաքարավազի եմ պահում․․․ ձմռան համար հատապտուղ պահելու արագ ու հրաշալի եղանակ появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->