>


Թվաբանության առաջացման պատճառ դարձավ հաշվարկի և գումարման գործնական անհրաժեշտությունը, գյուղատնտեսության կենտրոնացման ժամանակ հաշվապահական հաշվառման հետ կապված։








Քոչարյանի զոհերը

Խնդիրների լուծման բարդացման հետ գիտությունն ավելի զարգացավ։ Թվաբանության զարգացման մեջ մեծ ավանդ են ունեցել հույն մաթեմատիկոսները, մասնավորապես փիլիսոփա պյութագորասականները, որոնք փորձում էին թվերի օգնությամբ հաշվել և նկարագրել աշխարհի բոլոր օրինաչափությունները։

Միջնադարում թվաբանությունը, նեոպլատոնականներից հետո դասվեց այպես կոչվող յոթ ազատ արվեստների շարքին։ Այն ժամանակ թվաբանության պրակտիկ օգտագործման հիմնական ոլորտներն էին առևտուրը, շինարարությունը և նավագնացությունը։


Սրա հետ կապված հատուկ նշանակություն ստացան իռացիոնալ թվերի մոտավոր հաշվարկները, որոնք առաջին հերթին անհրաժեշտ էին երկրաչափական պատկերների կառուցման համար։ Թվաբանությունը հատկապես բուռն զարգացավ Հնդկաստանում և արաբական երկրներում, որտեղից էլ մաթեմատիկական մտքի ձեռքբերումները տարածվեցին դեպի Արևմտյան Եվրոպա։



Նոր ժամանակներում ծովագնացային աստղագիտությունը, մեխանիկան, բարդացող կոմերցիոն հաշվարկները առաջացրեցին հաշվողական տեխնիկային նոր պահանջներ և զարկ տվեցին թվաբանության հետագա զարգացմանը։ Նեփյերը ստեղծեց լոգարիթմները, որից հետո Ֆերման մշակեց թվերի տեսությունը, որպես մաթեմատիկայի առանձին բաժին։ Դարի վերջին իռացիոնալ թվերի մասին պատկերացում ձևավորվեց, որպես ռացիոնալ մոտավորությունների հաջորդականություն, իսկ հաջորդ հարյուրամյակի ընթացքում շնորհիվ Լամբերտի, Էյլերի և Գաուսի ջանքերի, թվաբանությունը ներառեց գործողություններ կոմպլեքս մեծությունների հետ՝ ձեռք բերելով ժամանակակից տեսք։

Сообщение ԹԵՍՏ․ Կարծում ես հեշտ է, ապա փորձիր պատասխանել այս հարցերին появились сначала на MediaNews.


от admin

-->