>

Աֆղանստանում «Թալիբան» շարժման զինյալները գրավել են Թուրքմենստանին սահմանակից Անդհոյ նահանգը։ Այս մասին հուլիսի 5-ին հայտնել է «Թուրքմենստանի քրոնիկոն» գործակալությունը, գրում է EurAsia Daily-ն:









Քոչարյանի զոհերը

Այս նահանգում է տեղակայված Ակինա ցամաքային նավահանգիստը, որտեղով Թուրքմենստանից տեղի շուկաներ սնունդ էր մատակարարվում։ Այն դեռևս մնում է իշխանական ուժերի վերահսկողության ներքո, սակայն մեկ շաբաթ առաջ դրա աշխատանքը դադարեցվել է։ Հաղորդվում է, որ մեկ շաբաթվա ընթացքում սննդամթերքի գինն աճել է երկու անգամ, և հիմա այդ տարածքների բնակիչները վախենում են սովից։

Թալիբները գրավել են նաև Տաջիկստանի հետ սահմանամերձ շրջանները, բացի այդ՝ բախումների հետևանքով աֆղանական կառավարական զորքերի 1500 զինվորական նահանջել է դեպի Տաջիկստան։




Հիշեցնենք՝ Աֆղանստանում իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի շրջանակում Վաշինգտոնի գործընկերները սկսել են զորքերը դուրս բերել այդ երկրից։ Ենթադրվում է, որ այս գործընթացը կավարտվի մինչև այս տարվա սեպտեմբերի 11-ը։

Տաթև Ֆռանգյան

Сообщение Աֆղանստանում թալիբները հասել են Թուրքմենստանի սшհմանին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->