>

Ինձ զարմացնում են այն մարդիկ, ովքեր վատաբանում են այն երկիրը, որտեղ ապրում են։ Շատ ընկերներ ու բարեկամներ ունեմ, ովքեր մշտապես բողոքում են Հայաստանում ապրելուց։ Բայց ուզում եմ բոլորին ասել, որ Եվրոպայում ավելի լավ չէ։ Առաջին և գլխավոր պատճառը՝ ահավոր բարձր գներն են։




Քոչարյանի զոհերը





Իմ խոսքերն ուզում եմ ապացուցել Եվրոպայի ամենաէժան երկրի՝ Կիպրոսի օրինակի վրա։

Այնտեղ հացը 6 անգամ թանկ է, քան մեզ մոտ։ Շտապ օգնության կանչի համար ստիպված կլինեք վճարել 250 եվրո։ Թանկ են դեղերը, տաքսիները։

ԱՊՀ երկրներից գնացած մարդիկ ձուկ ու միս կարող են իրենց թույլ տալ միայն տոներին, տարեկան մի քանի անգամ։ Դրանք մի քանի անգամ թանկ են, քան Հայաստանում։


Իհարկե ժամանակի հետ սովորում ես գներին, երբ սկսում են եվրոյով ստանալ աշխատավարձ։

Ուղղակի ես ափսոսում եմ մեծ գումարներ ծախսել այն դեպքում, երբ գիտեմ, որ դա մեզ մոտ մի քանի անգամ էժան կարող եմ գնել։



Եթե ցանկանաք, որ մաքրուհին զբաղվի ձեր տան մաքրությամբ, ստիպված կլինեք վճարել նրան ամսական առնվազն 1000 եվրո։ Նաև պիտի ապահովեք նրա սոցփաթեթը և 2 ժամից ոչ պակաս ընդմիջումը։

How To: переехать в другую страну, если ты гуманитарий? Հիմա սարսափելի անարդարություն եմ զգում, երբ լսում եմ, որ որևէ մեկը գովերգում է Եվրոպայում ապրելը։ Օրինակ, եթե Շվեյցարիայում գնաք պետական հիվանդանոցում աշխատող բժիշկի մոտ, պիտի դրա դիմաց վճարեք մոտ 700 000 դրամ։ Անձամբ ինձ համար դա աստղաբաշխական թիվ է։

Եվ շատ են նման բացասական կետերը, որոնք կարելի է անվերջ թվարկել։ Միայն թե խնդրում եմ, եկեք այլևս չվատաբանենք մեր հարազատ երկիրը, այն իսկապես լավագույնն է։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Сообщение Կես տարի ապրել եմ Եվրոպայում, և կարևոր մի բան եմ հասկացել․ Հայաստանում այնքան էլ վատ չէ, ինչպես թվում է появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->