>


Ձերբակալվել է Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարը։ Այդ մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն։ Նշվում է, որ 4 բնակչի հարկադրել է մասնակցել քարոզարշավին եւ հետո գնալ ընտրությունների և կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:








Քոչարյանի զոհերը

Հատուկ քննչական ծառայության հաղորդագրությունը՝ ստորեւ․

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 149-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով, 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով և 154.2-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու կասկածանքով այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից ձերբակալվել է ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավար Լ. Ա.-ն:


Քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Լ. Ա.-ն, օգտագործելով Քարահունջ բնակավայրի չորս բնակիչներին 2021 թվականի մայիս ամսվա ընթացքում բանկային փոխանցման միջոցով «Դրամական աջակցություն» անվան տակ 100.000-220.000 ՀՀ դրամ տրամադրելու հանգամանքը, նրանց հարկադրել է մասնակցել ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ 2021 թվականի հունիսի 8-ին Գորիս քաղաքում «Հայաստան» դաշինքի կողմից կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև խոչընդոտել է վերջիններիս ընտրական իրավունքի ազատ իրականացմանը՝ հարկադրելով մասնակցել ընտրություններին և կողմ քվեարկել հիշյալ դաշինքի օգտին:



Բացի այդ, Լ. Ա.-ն սոցիալական և առողջական խնդիրների կապակցությամբ ֆինանսական աջակցություն տրամադրելու եղանակով 2021 թվականի մայիսի 6-ին Քարահունջ բնակավայրի մեկ այլ բնակչի բանկային եղանակով փոխանցել է 100.000 ՀՀ դրամ, ապա՝ ԱԺ արտահերթ ընտրությունների նշանակման օրվանից հետո, տրամադրված գումարը հիշյալ ընտրողին և նրա ամուսնուն ներկայացրել է որպես ընտրակաշառք՝ հարկադրելով մասնակցել ԱԺ արտահերթ ընտրությունների կապակցությամբ «Հայաստան» դաշինքի կողմից 2021թ. հունիսի 7-ին Գորիս քաղաքում կազմակերպվելիք քարոզարշավին, ինչպես նաև հարկադրելով մասնակցել նշված ընտրություններին և կողմ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:

Կատարվում է նախաքննություն:

Сообщение Ձերբակալվել է Քարահունջի վարչական ղեկավարը․ հարկադրել է մասնակցել «Հայաստան» դաշինքի քարոզարշավին և քվեարկել նրա օգտին появились сначала на MediaNews.


от admin

-->