>

Պահածոյացված եգիպտացորենը հիանալի խորտիկ է, որն արժե պատրաստել ձմռան համար։ Ոմանք պահածոյացման համար ընտրում են ավելի պինդ ու հասած եգիպտացորեն, սակայն մենք խորհուրդ ենք տալիս ընտրել փափուկ։ Այդպես այն ավելի նուրբ ու հյութեղ է ստացվում։

Անհրաժեշտ բաղադրիչներ․




Քոչարյանի զոհերը

եգիպտացորեն՝ 1կգ
մարինադի համար․


ջուր՝ 1լ
աղ՝ 2ճ․գ․
շաքարավազ՝ 2ճ․գ․
առանձին յուրաքանչյուր 0,5լ բանկայի մեջ․





քացախ՝ 2ճ․գ․
դափնետերև՝ 1 հատ
հատիկավոր պղպեղ՝ 1 հատ
մեխակ՝ 2 հատ

Պատրաստման եղանակ․


Եգիպտացորենը մաքրել ու դնել կաթսայի մեջ։ Եփել 5-6 րոպե։

Ստերիլիզացնել բանկաները, և մեջը դնել դափնետերևը, հատիկավոր պղպեղը, մեխակ։ Այնուհետև ձիգ սեղմելով դնել եգիպտացորենները։

Լցնել քացախը և անցնել մարինադի պատրաստմանը։ Վերցնել կաթսան, մեջ ջուր լցնել, աղ և շաքարավազ։ Հասցնել եռման աստիճանի և սպասել, մինչ բաղադրիչները լիարժեք կլուծվեն։



Ստացված լուծույթը լցնել եգիպտացորենի վրա և բանկան ծածկել կափարիչով։

Ստերիլիզացնել բանկաները 30 րոպե։ Դրա համար վերցնել մեծ կաթսա, մեջը սրբիչ փռել, ջուր լցնել այնքան, որ բանկայի եզրից 5սմ ցածր լինի։

Բանկաները փակել։

Ամենահամեղ եգիպտացորենը պատրաստ է։

Маринованная кукуруза, рецепты с фото (562 пошаговых рецепта - маринованная кукуруза) - Cookpad

Բարի ախորժակ։

 


от admin

-->