>


ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը կարծիք է հայտնում, թե ՀԱՊԿ-ում հույս ունեն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խնդիրը կկարգավորվի այլ գործիքակազմով՝ Ռուսաստան-Հայաստան, Ռուսաստան-Ադրբեջան, կամ Բելոռուս-Հայաստան, Բելոռուս-Ադրբեջան և նման այլ երկկողմ բանակցությունների միջոցով. գրում է a1plus.am-ը:








Քոչարյանի զոհերը

Հիշեցնենք, որ անցած շաբաթ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, թե Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը սահմանային խնդիր է և չի համապատասխանում ՀԱՊԿ կանոնադրության դրույթներին։ Այսինքն`  ՀԱՊԿ-ն ըստ էության մերժեց Հայաստանին` Ադրբեջանի ներխուժման հարցում աջակցություն ցույց տալու դիմումին։

Այդ դեպքում, խնդիրը լուծելու համար Հայաստանը վերջապես կարո՞ղ է դիմել ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ։ «Չի բացառվում ՄԱԿ-ի ԱԽ դիմելը»,- պատասխանեց պատգամավորը։


Թե ընդդիմադիր, թե քաղաքագիտական շրջանակներում անգամ կարծիքներ են հնչում, թե  ՀԱՊԿ-ի այդ պատասխանը տվյալ կառույցից դուրս գալու շատ լուրջ պատճառ է։



«Ես կխնդրեի լինել ողջախոհ։ Թող մի պահ պատկերացնեն, որ իրենք են իշխանության։ Լավ է, թե վատ է, մենք այդ անվտանգային համակարգում ենք»,- հակադարձում է Ա․Եղոյանը։

Сообщение «Չի բացառվում, որ դիմենք ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ…»․ Արման Եղոյանը` ՀԱՊԿ-ի պատասխանի մասին появились сначала на MediaNews.


от admin

-->