>

Երկվորյակներին «Հաղթանակ» զբոսայգուց տեղափոխել են հիվանդանոց




Քոչարյանի զոհերը

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 5-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։





Ժամը 16։00-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա, իսկ 5 րոպե անց՝ աջ և ձախ ոտքերի վնասվածքներով մեկ այլ երեխա։


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ հիվադանոց տեղափոխվածներն են ԱՄՆ-ի քաղաքացիներ՝ 18-ամյա Ռոբերտ Օ-ն, 18-ամյա Նատալյա Օ-ն։

Մինչ բժիշկները իրենց մասնագիտական աշխատանքներն էին կատարում, առաջին անհրաժեշտության բուժօգնությունը ցուցաբերելով վիրավորներին, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները պարզել են, որ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել «Հաղթանակ» զբոսայգուց, որտեղ «Մրրիկ» ատրակցիոնի նստատեղի կոտրվելու հետևանքով և վայր ընկնելու հետևանքով վնասվածքներ են ստացել։



Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները երկվորյակներ են։

Сообщение Երկվորյակներին «Հաղթանակ» զբոսայգուց տեղափոխել են հիվանդանոց появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->