>

Lragir.am-ի զրուցակիցն է Սոցիալական արդարություն ՀԿ նախագահ, քրեական արդարադատության հոգեբան Արշակ Գասպարյանը

Պարոն Գասպարյան, վերջին շրջանում մենք նկատում ենք, որ սոցիալական ցանցերում մարդիկ առավել հաճախ են հահոյախառն արտահայտություններ անում հատկապես ՀՀԿ-ական գործիչների հասցեին: ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն արդեն հայտարարել է, որ դիմելու է դատարանյուրաքանչյուր մեկնաբանության և գրառման համար՝ հայցեր ներկայացնելով հայհոյողների, ներառյալ այն սուբյեկտների դեմովքեր չեն հեռացրել կամշարունակել են հարթակ տրամադրել վիրավորական և հայհոյախառնգրառումների համար: Ինչի՞ հետևանք է ստեղծված իրավիճակը, ինչո՞ւ մարդիկ չեն հանդուրժում նոր կառավարության դեմ հանդես եկող գործիչներին:

Որքանով ես նկատում եմ, միայն ՀՀԿ-ականերին ուղղված չէ հասարակության այդ վերաբերմունքը, բայց մեծամասամբ թիրախը ՀՀԿ-ականներն են, քանի որ հենց նրանք մեզ համար մեծամասաբ դարձան սթրեսոգեն գործոն: Իսկ մենք գիտենք, որ մարդը սթերասային իրավիճակներում երկար չի կարող մնալ: Մենք յուրաքանչյուր անգամ ինչ-որ ժամանակահատվածը մեկ, առնվազն ընտրություններից ընտրություն հայտնվում էինք հետտրավմատիկ սթրեսային խանգարումների մեջ: Իսկ դա այն հոգեվիճակն է, որը հաջորդում է սթրեսին, այսինքն՝ այն գործոնն է, որն օրգանիզմը պատրաստ չէ հաղթահարել: Եվ դա հաղթահարելու համար օրգանիզմը ծախսում է հավելյալ էներգիա: Մենք երկար ժամանակ ապրել ենք այդ իրավիճակում, ամեն անգամ հիասթափություն ապրել, ամեն անգամ տեսել ենք հավատի կորուստը, ամեն անգամ տեսել ենք ինչ-որ անձի մակարդակից մինչև մակրոմակարդակ անձի նվաստացում է տեղի ունենում: Իսկ մարդը երկար չի կարող ապրել այդ իրավիճակում, և տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ




Քոչարյանի զոհերը

Իսկ ինչ վերաբերում է վիրավորանքներին, արժանապատվությունը նվաստացնելուն, այսօր նրանք հնձում են այն, ինչ ցանել էին 25 տարի շարունակ: Խոշոր հաշվով վիրավորելը մարդու դաստիարակության խնդիրն է, հահոյելը հայհոյողի խնդիրն է, ոչ թե այն մարդու, ում հայհոյում են: Բայց այդ հայհոյելն էլ ունի իր բացատրությունը, որ երբ մարդու հուզական աշխարհի վրա ազդեցություն ես ունենում, անձն անօգնականությունից ելնելով՝ քեզ փորձում է մաքսիմալ վնաս հասցնել: Ֆիզիկական վնաս հասցնելու հնարավորություն մարդը չունի կամ գիտակցում է, որ դա լավագույն լուծումը չէ, խոսքային մակարդակով փորձում է վիրավորել: Բայց այն, ինչ այսօր տեղի է ունենում, ինչ տեսնում ենք Ֆեյսբուքում, դա միայն ՀՀԿ-ի դեմ ուղղված չէ: Եթե ինչ-որ հայտնի մարդ էլ լինի, ով խոսի ու դուրները չգա, մեկը մի հակահեղափոխական միտք արտահայտի կամ այս սթրեսի մեջ մի կաթիլ ավելացնի, հայհոյանքներն սկսվում են:




Սա մեր հասարակության որակն է, որն օրեցօր կորցրել ենք: Եթե կա հասարակություն, որտեղ կրթության փոխարեն մարդիկ կարևորում են մեքենան, այս իրավիճակն է լինում: Եվ եթե մենք մեր կյանքը դասավորեցինք այնպես, որ դպրոցի պես սուրբ կրթօջախը սարքեցինք ընտրատեղամաս, ուսուցչին ու տնօրենին սարքեցինք ձայնավաճառ, պրիմիտիվ և շատ ցածր գնով վաճառվող, երբ ատեստատը սարքեցինք թուղթ, որը գնում է երեխայի ծնողը, երբ դպրոցը սրաքեցինք մի վայր, որտեղ ուսուցիչն ամենանվաստացած վիճակում գտնվողն է, ստեղծվեց այս իրավիճակը: Քսանհինգ տարի շարունակ արվեց դա, վարորդը դարձավ նախարար, նախարարը՝ «մալյար», գիտությամբ զբաղվողը դուրս մղվեց հասրակությունից, գիտելիքով մարդուն անվանեցին հարիֆ ու լուսանցք մղեցին: Այդքան ժամանակ դա են արել, հիմա ինչո՞ւ պետք է հասարակությունը չհայհոյի, եթե սա այն հասարակությունն է, որը դուք ինքներդ, այն մարդիկ, ովքեր դատարան են դիմում, կերտել են:

Արդյունավետ միջո՞ց է հայհողողներին դատի տալը, դա խնդիրը լուծո՞ւմ է:


Ոչ, դա արդյունավետ միջոց չի կարող լինել: Քրեական օրենսգրքով մենք վաղուց զրպարտանքն ու վիրավորանքը ապաքրեականացրել ենք, և դրան հետ գալն առնվազն անմտություն է:

Փաստաբանների պալատը նախաձեռնությամբ է հանդես եկել՝ քրեականացնելու հայհոյանքը: Սա որքանո՞վ արդյունավետ կարող է լինել:

Արդարադատության նախարարի՝ գրպանահատությունը քրեականացնելու ու Փաստաբանների փալատի այս նախաձեռնություններն ինձ համար առնվազն անհասականելի են: Եթե դա անեին ոստիկանությունը, դատախազությունը, քննչական մարմինները, ես չէի ընդունի, բայց կհասկանայի նրանց, թե ինչու են անում: Բայց երբ դրան գնում է երկրի արդարադատության նախարարը, որն արդարադատության համակարգի, այդ թվում՝ քրեական արդադարադության համակարգի քաղաքականության կրողն է, անհասկանալի է: Իսկ քրեական արդարադատության բարեփոխումներն 2000-ականներից են սկսվել ու 2011-ից ավելի մեծ տեմպ են հավաքել, ըստ որի՝ մենք գնում ենք պատժողական քաղաքականությունը նվազեցնելու ուղղությամբ:


Փաստաբանների պալատի նախաձեռնության մասով էլ կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի մի քանի փաստաբաններին հայհոյելու պատճառով է մի ամբողջ պատպանական բլոկ գնում այդ քայլին: Փաստաբանական համայնքի ղեկավարը, դատարանում մարդկանց պաշտպանող կողմը հանդես է գալիս նրանով, որ եկեք քրեական պատասխանատվության ենթարկենք մեկին, ով երկրորդ կողմին հայհոյում է: Սա, մեղմ ասած, աբսուրդ է:

Իսկ ստեղծված իրավիճակում հասարակության մոտ «մաքրման» գործընթաց ինչպե՞ս պետք է տեղի ունենա, երկար ժամանա՞կ է պետք դրա համար: Այսինքն՝ ինչ միջավայր պետք է լինի, որ մարդն այսօրվա պահվածքը չդրսևորի:

Իհարկե, երկար ժամանակ է պետք: Բա 25 տարի մենք հիվանդացել ենք, ուզում ենք 6 ամսում լավանա՞նք: Մենք 25 տարի հիվանդ ենք եղել քաղցկեղով, ժամանակ է պետք, որպեսզի բոլոր մետաստազները վերացնենք, հետո գլուխը: Մեզ պետք է առնվազն մեկ տասնյակ տարի, որպեսզի կարողանանք մեր հասարակությանը, երեխաներին, պաշտոնյաներինն, բոլորին՝ հեռուստացույցից մինչև ֆեյսբուք, փողոցից մինչև բակ, ցույց տալ, որ կիրթ մարդն ամենակարևորն է այս երկրում:

Lragir.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->