>

Հատկապես վերջին ամիսներին խիստ նկատելի է դարձել ընդդիմադիր լրատվամիջոցների կողմից մեդիա  դաշտը տարատեսակ  ստերով  ու տեղեկատվական աղբով լցնելու երևույթը։




Քոչարյանի զոհերը

Քիչ առաջ հափտնի դարձավ, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:





Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցելությունից առաջ  ընդդիմադիր լրատվամիջոցները  սովորության համաձայն անմիջապես լծվեցին ապատեղեկատվություն տարածելուն։


Օրինակ լրագրող Արթուր Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, իբրև  թե վաղը ստորագրվելիք պայմանագրի նախագծի համաձայն, Ադրբեջանին են անցնում Արարատի մարզում գտնվող Տիգրանաշենը (Քյարքին), մի շարք գյուղեր Տավուշի մարզից, ընդհանուր առմամբ, 6 կամ 7 գյուղ։  

Իսկ ընդդիմադիր լրատվամիջոցները  իրար  հերթ չտալով արտատպել են Արթուր Հովհաննիսյանի ստերով համեմված գրառումը։



Բնականաբար այս  ամենը  սուտ է և  իրականության հետ անգամ աղերս չունի։  Հուսով ենք հանրությունը աչալուրջ կգտնվի  կեղտոտ ստերին չտրվելու համար։

Сообщение Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցելությունից առաջ ընդդիմադիր լրատվամիջոցները լծվել են ապատեղեկատվություն տարածելուն появились сначала на MediaNews.


от admin

-->