>


Սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ Շիրակի մարզի Իսահակյան համայնքից Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել եւս մեկ կին: Ըստ հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանի, վիճակը գնահատվում է միջին ծանրության:








Քոչարյանի զոհերը

«Միջին տարիքի կին է, վերջույթներին՝ ձեռքերի վրա առկա են վերքեր, բշտիկներ: Նոր սկսվող փուլ է»,-տեղեկացրեց Բեյբությանը:


Հիշեցնենք, որ Իսահակյան գյուղից Սիբիրյան խոց նախնական ախտորոշմամբ հունիսի 30-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց էր տեղափոխվել 7 մարդ: Նրանցից 5-ի մոտ ախտորոշումը հաստատված է:



7-ն էլ դեռ հիվանդանոցում են, շարունակում են բուժումը: Ոչ մեկը դեռ դուրս գրման ենթակա չէ:

Сообщение Սիբիրյան խոցի նոր դեպք Շիրակում. վիճակը գնահատվում է միջին ծանրության появились сначала на MediaNews.


от admin

-->