>

Լեռնային Ղարաբաղում շփման գծի ողջ երկայնքով հրադադարի ռեժիմը պահպանվում է:




Քոչարյանի զոհերը

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:





«Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է առաջադրանքներ իրականացնել տարածքում:


Դիտարկման քսանյոթ կետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում իրավիճակի վերաբերյալ և վերահսկում են հրադադարի ռեժիմի պահպանումը:

Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ»:



Նշենք, որ այսօր Բաքուն տեղեկություն է տարածել, թե իբր հայկական ստորաբաժանումները «Ադրբեջանի տարածքից, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները»,

Աղդամի ուղղությամբ գնդակոծել են ադրբեջանական ստորաբաժանումները, որի հետեւանքով կա վիրավոր

Сообщение ՌԴ ՊՆ-ն պատասխանել է Բաքվին появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->