>

Civic.am-ի զրուցակիցն է ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը։




Քոչարյանի զոհերը

-Պարոն Տարասով, երեկ պաշտոնական Երևանը՝ ԱԽ քարտուղարի մակարդակով արձագանքեց ՀԱՊԿ հայտարարությանը՝ իր մտահոգությունը հայտնելով դրա վերաբերյալ։ Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ ՀԱՊԿ քարտուղարության մակարդակով կատարվող ձևակերպումների հարցում անհրաժեշտ է ցուցաբերել զսպվածություն՝ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված կառուցողական ջանքերը հարվածի տակ չդնելու համար: Ի՞նչ դիտարկումներ ունեք այս զարգացումների վերաբերյալ։





-Գիտեք, խնդիրը ՀԱՊԿ-ի հետ ոչ մի առնչություն չունի։ Պետք է ստեղծել Ադրբեջանի հետ խաղաղ երկխոսության պայմաններ և իրագործել նոյեմբերի 9-ի համաձայնագրի դրույթները, ինչպես նաև՝ խաղաղության համաձայնագիր նախապատրաստել։ Միայն դրանից հետո հնարավոր կլինի լուծել սահմանային վիճելի հարցերը։ Դուք ամեն ինչ տանուլ եք տվել։ Դուք հին վերքերն ենք փորփրում։ Դուք մեկ ՀԱՊԿ-ին եք դիմում, հետո Փարիզին, հետո նորից Մոսկվային, հետո ՄԱԿ-ին։ Կրկնում եմ, դուք ամեն ինչ տանուլ եք տվել, ոչինչ չեք կարող անել։ Պատրաստ եք նորի՞ց կորցնել։ Դուք ինքներդ ոչինչ չեք կարող անել։ Խնդրեք Ռուսաստանում ապրող մի հայի ղեկավարել ձեր արտգործնախարարությունը։ Դուք լոլիկ եք վաճառում, ոչ թե դիվանագիտությամբ եք զբաղվում։

-Այն փաստը, որ Ադրբեջանական զորքերը արդեն 2 ամիս է Հայաստանի տարածքում են ոչի՞նչ չի նշանակում։ Դո՞ւք էլ եք ՀԱՊԿ գլխավոր քարտուղուրի պես կարծում, որ դա զուտ միջադեպ է։ Իսկ ո՞ւր մնացին ՀԱՊԿ պարտավությունները։

-Դուք եք այդպես կարծում, որ ադրբեջանական զորքերը Հայաստան են մտել։ Ադրբեջանն էլ հակառակն է կարծում։ Դրանք վիճելի հարցեր են, որոնք պետք է կարգավորվեն։ Չկա փաստ, որ Ադրբեջանը զինված ագրեսիա է ցուցաբերել ՀՀ սահմանների նկատմամբ։ Ի՞նչ ՀԱՊԿ, ի՞նչ կապ ունի ՀԱՊԿ-ը։ Դուք չեք կռվում, ուզում եք, որ ձեր փոխարեն ուզբեկնե՞րը կռվեն։ Դուք հիշո՞ւմ եք՝ երբ բարձրացրեցիք ՀԱՊԿ-ին դիմելու հարցը։


-Ինչպե՞ս թե՝ փաստ չկա։ Հայ-ադրբեջանական սահմանին գրեթե ամեն օր կրակոցներ են հնչում, զոհ ունենք այդ հատվածում, գերեվարման դեպքեր եղան։

-Ես ասում եմ, Դուք եք այդպես կարծում։ Ադրբեջանն էլ հակառակն է կարծում։ Դրանք վիճելի հարցեր են, հստակություն է պետք։ Կրկնում եմ՝ չկա փաստ, որ Ադրբեջանը զինված ագրեսիա է ցուցաբերել ՀՀ սահմանների նկատմամբ։



-Ուզում եք ասել՝ ՀԱՊԿ-ը բացարձակ անելիք, պարտավորություն չունի՞ Հայաստանի նկատմամբ։

— Բացարձակ։ Ոչ մի պարտավորություն չունի։ Դուք կամք չունեք խնդիրները ինքնուրույն լուծելու և պետք չէ ձեր պարտավորությունները ուրիշի վրա բարդել և խնդիրներ ստեղծել հենց ՀԱՊԿ-ի համար։ ՀԱՊԿ-ը հիմա զբաղված է կենտրոնական Ասիայում անվտանգության ապահովմամբ։ Տեսեք՝ ինչպես են այնտեղ աշխատում, քանի որ այնտեղ ամեն ինչ ճիշտ է, հստակ է։ Ձեր դիվանագիտությունը պետք է սկսի աշխատել, այլ ոչ թե ֆանտազիաների գիրկն ընկնեք ու խնդիրները բարդեք ուրիշների վրա։ Համաձայնագիր եք կնքել Բաքվի հետ, խոսեք Բաքվի հետ։ Ինքներդ եք որոշել ռազմագերիների դիմաց ականապատ տարածքների քարտեզներ տրամադրել։ Այս դեպքում էլ ուղիղ աշխատեք Բաքվի հետ։ Եթե ՀԱՊԿ-ի ինչ-ինչ դիրքորոշում ձեզ դուր չի գալիս, ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտ ներկայացրեք։

-Այո, Հայաստանում հիմա նման քննարկումներ կան ոչ պաշտոնական մակարդակում։ Շատերը դնում են այդ հարցը, որ Հայաստանը պետք է լքի այդ կառույցը, որը իր պարտավորությունները չի կատարում համապատասխան համաձայնագրի շրջանակներում։

-Խնդրեմ, դուրս եկեք։ Ո՞ւմ է պետք Հայաստանը առանց Ղարաբաղը։ Հայաստանը առանց Ղարաբաղի ոչ մեկին պետք չէ, այդ թվում Ռուսաստանին։ Դուք մինչև հիմա դա չե՞ք հասկացել։

Сообщение «Եթե ՀԱՊԿ-ի ինչ-ինչ դիրքորոշում ձեզ դուր չի գալիս, ՀԱՊԿ-ից դուրս գալու հայտ ներկայացրեք». Ստանիսլավ Տարասով появились сначала на MediaNews.


от admin

-->