>

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտնեց, որ Մոսկվայում հայ-ռուսական հարաբերությունների լայն օրակարգի շուրջ հարցեր են քննարկելու, որի առանցքում անվտանգությունն է,









Քոչարյանի զոհերը

նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ ճանապարհով կարգավորումը։
ԱԽ քարտուղարի խոսքով՝ քննարկումների օրակարգում են նաև 2020թ–ի նոյեմբերի 9-ի և 2021թ.–ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունները։

«Բնականաբար քննարկվելու է սահմանային այս իրավիճակը և լուծումները, որովհետև հայ-ռուսական հարաբերությունները և նաև այս հարցում դիրքորոշումները, կարող եմ միանշանակ ասել, որ համանման են, և մեր դիրքորոշումները նաև նույնական են այս հարցում։ Վարչապետը պետք է քննարկում ունենա, թե ինչպես ենք առաջ գնում, որ սահմանային հարցը լուծում ունենա»,- նշեց Գրիգորյանը։


Նրա խոսքով՝ քննարկվելու են նաև հայ-ռուսական հարաբերությունների զարգացման և հնարավոր համագործակցության հարցերը։ Ընդհանուր առմամբ, քննարկվող հարցերի շրջանակը բավականին լայն է՝ անվտանգայինից մինչև առևտրատնտեսական։



Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Сообщение Ի՞նչ հարցով է Նիկոլ Փաշինյանը գնում Մոսկվա. Արմեն Գրիգորյանը մшնրամասներ հայտնեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->