>

Ես ու ամուսինս միասին ապրել ենք 35 տարի: Ունենք 3 երեխա, երեքն էլ մեծացել են, ամեն մեկն իր կյանքը ունի, ու մենք արդեն մի քանի տարի է մնացել ենք երկուսով:

Վերջին Նոր տարին մենք միասին էինք, իսկ հունվարի 1-ին ամուսինս ասաց, որ ուզում է գնալ գյուղ՝ ծնողների տունը կարգի բերելու: Ես էլ ասացի, որ իր գործն է, ինչ ուզում է թող անի:




Քոչարյանի զոհերը

Мы с ним прожили в браке 35 лет… И вот он подал на развод. А я ведь думала, что у нас все хорошо…





Վերադարձավ 1 շաբաթից ու հայտնեց, որ ուզում է ամուսնալուծվել: Պարզվեց, համացանցով իրեն գրել է գյուղից մի կին, նրա առաջին սերը… Ամուսինս էլ առիթը բաց չի թողել ու շտապել է նրան տեսնելու: 1 շաբաթ մնացել է ոչ թե ծնողների, այլ հենց այդ կնոջ տանը:

Այդ կինը այրի է արդեն մի քանի տարի, երեխաներ չունի: Իսկ ինչու՞ չպիտի ուզի իրենով անել ամուսնուս: Ասել է՝ ամեն ինչ թող, արի ինձ մոտ, ես քեզ կբուժեմ: Նշեմ, որ նա արդեն մի քանի տարի բարձր ճնշում ունի, ես նրան թույլ չեմ տալիս ծխել, խմել, հատուկ սնունդ եմ պատրաստում, իսկ այդ կինն ասել է, որ այդ ամենը կապ չունի, կարող է անել՝ ինչ ուզում է:

Եվ ահա ամուսինս պահանջում է, որ գնանք Զագս, օրինական բաժանվենք: Ես դեռ հակաճառում եմ, չեմ համաձյնվում: Իսկ օրեր առաջ իմացա, որ ամուսինս դատարան է դիմել ու ամուսնալուծություն խնդրել: 


Հիմա սպասում եմ դատին…

Ամուսինս շատ վատ է վարվում իմ հանդեպ, ես նման բանի արժանի չէի: Բայց ինչպե՞ս անվանեմ այդ 67 տարեկան «հրաշագործին», ով ամուսնուս պոկում-տանում է ընտանիքից, նրան բուժելու խոստումներ տալիս, ասում, որ ծխի ու խմի՝ առանց հետևանքների մասին մտածելու… Ամուսինս կուրորեն հավատում է նրան: Հիմարություն…



На днях наступит этот момент - мы разводимся. Мужу 68, мне — 62

Ամուսնուս փորձում էի ուշքի բերել, սակայն նա ինձ ասաց, որ մենք հարևանների պես ենք ապրում, իսկ այնտեղ նա ունի ավելին:

Ահա և ավարտվեց իմ ընտանեկան կյանքը՝ 35 տարի անց… Դժվար է 62 տարեկանում միայնակ մնալը: Ինձ թվում էր, որ մենք մի ամբողջություն ենք դարձել, բայց ինչպես պարզվեց՝ սխալվում էի…

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Сообщение Ես ու ամուսինս միասին ապրել ենք 35 տարի… և հիմա բաժանվում ենք… ես 62 եմ, իսկ ամուսինս՝ 68… появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->