>

ԱԺ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը «Սպուտնիկ Արմենիա»-ի եթերում անդրադարձել է իր հանդեպ հայտարարված հետախուզման հանգամանքներին։


Առաքել Մովսիսյանը խոստովանում է, որ երեք տարի որևէ տոկոս չի մուծել բանկին, և ամբողջ գույքը գրավադրված է, և ինքը չգիտի, թե գործն ինչ ընթացք կունենա։








Քոչարյանի զոհերը

Նա ընդգծել է, որ նշված ժամանակահատվածում գումար չի կարողացել վաստակել։ Մովսիսյանը զբաղվել է ջերմոցային տնտեսությամբ ու գյուղմթերքի շուկայով։«Հեղաշրջումից հետո շուկան չի աշխատում։ Բացի այդ, տականքները եկան, ապակիները կոտրեցին։ Հարուցվեցին քրեական գործեր։


Կորոնավիրուսը նույնպես խանգարեց, ոչ մի աջակցություն չստացանք։ Նման պայմաններում հնարավոր չէր առևտուր կազմակերպել։ Երեք տարի այս վիճակում ենք, ինչպե՞ս կարող էինք տոկոսներ մարել…:

Դրսից մարդիկ են եկել, ցանկանում են ներդրումներ կատարել։ Մտածում ենք` գուցե իրավիճակը հնարավոր լինի շտկել։



Մինչև հեղաշրջումը մարել ենք 300 հազար դոլարի չափով տոկոսներ, ընդհատումներ չեն եղել, իրավիճակը փոխվեց վերջին երեք տարիներին»,– նշել է նախկին պատգամավորը։ Մովիսիյանը շեշտել է, որ անկախ ամեն ինչից, ինքը Հայաստանում է և չի պատրաստվում հեռանալ երկրից։

 


от admin

-->