>

44-օրյա պատերազմի անմահ հերոս` Վաչագան Մանուկյանը այսօր կդառնար 30 տարեկան: Վաչագանը, կամ ինչպես մտերիմներն ու հարազատներն էին դիմում` Վաչը, գրող Խաչիկ Մանուկյանի ավագ որդին է: Առավոտյան բանաստեղծը գրեց.




Քոչարյանի զոհերը

Վաչագան Մանուկյանի ծննդյան միջոցառումների շարքը մեկնարկեց  Եռաբլուր զինվորական պանթեոնից, ապա շարունակվեց Էջմիածնի թիվ 2-րդ ավագ դպրոցում, որտեղ կրթություն էր ստացել Վաչագանը:





Դպրոցի բակը առավոտից մարդաշատ էր: Հավաքվել էին քաղաքային իշխանության ներկայացուցիչները, դպրոցի մանկավարժական կոլեկտիվը, Վաչագանի դասընկերները, մտերիմներն ու բարեկամները: Իրենց ներկայությամբ հերոսի հիշատակը հարգել էին աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, ազատամարտիկ-երգահան Դավիթ Ամալյանը, մտավորականներ, զինվորականներ, քաղաքական ու հասարակական գործիչներ և այլք:

Դպրոցի բակում, ընկերների նախաձեռնությամբ, 44-օրյա պատերազմի անմահ հերոս` Վաչագան Մանուկյանի հիշատակը հավերժացնող խաչքար տեղադրվեց: Խաչքարը հանդիսավոր կերպով  բացեցին  բանաստեղծ Խաչիկ Մանուկյանն ու հերոսի զինակից ընկերը` Ռազմիկ Չումարյանը:


Խաչքարի օծման արարողությունը կատարեց Վազգեն Սրբազանը:



Աղբյուրը՝  AraratNews

Сообщение Վաչագան Մանուկյանի ծննդյան օրը խաչքար տեղադրվեց հարազատ դպրոցի բակում появились сначала на MediaNews.


от admin

-->