>

Ռուսական «Ռեգնում» գործակալության խմբագիր Մոդեստ Կոլերովը, մեկնաբանելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի և ՀՀ




Քոչարյանի զոհերը

անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռախոսազրույցը, ասել, որ Գրիգորյանը ճիշտ էր ասում, որ տեղի է ունեցել ոչ թե «սահմանային միջադեպ», այլ հարձակում, ագրեսիա ընդդեմ Հայաստանի:





«Անշուշտ, դա հարձակում է, դա ագրեսիա է՝ առանց որևէ կասկածի: Սակայն այդ հարձակման պատճառն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանը ճշտված չէ: Այն գծված է ինչ-որ մեկի ուղեղում, ինչ-որ մի թղթի վրա, սակայն ո՛չ սահմանագծում է արվել, ո՛չ սահմանազատում: Կանոնավոր սահման գոյություն չունի», ասել է նա։ Կոլերովի խոսքով, եթե Հայաստանը ագրեսիայից պաշտպանվելու խնդրանքով պաշտոնապես դիմում է ՀԱՊԿ-ին, ապա նա պետք է ցույց տա իր սահմանը, սահմանապահներin, սահմանագոտին, անցակետը, սահմանային կետերը:

Կոլերովն ավելի մատչելի լեզվով ներկայացնում է Կրեմլի դիրքորոշումը, որով ըստ էության Բաքվին տրվում է Դաղստան ներխուժելու ազդանշան: Բանն այն է, որ ռուս-ադրբեջանական սահմանը նույնպես ամբողջությամբ հստակեցված չէ: Բաքվի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովն ասել է, որ «Բաքուն հույս ունի ամռան ամիսներին մեծացնել ակտիվությունը Մոսկվայի հետ ադրբեջանա-ռուսական սահմանի սահմանազատման ուղղությամբ»:


«Ադրբեջանա-ռուսական սահմանի գծանշման գործընթացը շարունակվում է: Անցյալ տարի համաճարակի պատճառով որոշ գործողություններ հետաձգվեցին: Հուսով ենք, որ այս տարի ամռան ամիսներին մենք կավելացնենք ակտիվությունն այս ուղղությամբ», ասել է Խալաֆովը:



Ադրբեջանա-դաղստանական սահմանը Ռուսաստանի «գորշ գոտիներից» մեկն է: Խոսելով այն մասին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, ինչը նշանակում է, որ Բաքուն կարող է ազատորեն ագրեսիա իրականացնել, և ՀԱՊԿ-ը չի օգնի, Մոսկվան այդպիսով Բաքվին խրախուսում է սադրանքների դիմել Դաղստանի սահմանին: Հնարավոր է ռուս սահմանապահները հայտարարեն, որ դա հակաահաբեկչական գործողություն է և կրակեն հակառակորդի ուղությամբ: Իսկ Հայաստանի դեպքում Ռուսաստանը «խորհուրդ է տալիս» չկրակել:

Ի դեպ, Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Վերին Շորժայի հատվածում տեղի ունեցած սադրանքների հիմք է դարձել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հայտարարությունը, որով ՀԱՊԿ-ը պաշտոնապես հրաժարվեց կատարել պայմանագրային պարտավորությունները։

Сообщение Բաքվին խրшխուսում են ներխուժել Դաղստանի տարածք. Հայաստանի օրինակով появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->