>

Սերժ Սարգսյանը Կազանի հայտնի գագաթնաժողովից 10 տարի անց հրապարակել է իր հեղինակային հոդվածը, որում անդրադարձ է կատարել 2018-ին նախորդած ու հաջորդած իրադարձությունների վերաբերյալ։




Քոչարյանի զոհերը

Հոդվածի դրույթների շուրջ Civic.am-ը զրուցել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի հետ։





«Սերժ Սարգսյանն ուզում է պարզաջրել սեփական վարած աղետալի քաղաքականությունը, որը շարունակությունն է Ռոբերտ Քոչարյանի քաղաքականության, որի հիմքում էր՝ Ղարաբաղը դուրս թողնել բանակցային գործընթացից։ Եվ հիմա փորձում է արդարանալ, թե ամեն ինչ լավ է, բայց իրեն խանգարեցին մեր երկրում ինչ-որ մութ ուժեր, որոնք հիմա էլ արի ու տես՝ իշխանությունն իրենից վերցրել են և դարձել իշխանություն»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։

Սերժ Սարգսյանն իր հոդվածում նաև նշել է, որ պատրաստ լինելով իր վրա վերցնելու պատմական պատասխանատվություն՝ ինքն ուզում էր հաջորդ սերունդներին թողնել անվտանգ և ծաղկուն, հարևանների հետ խաղաղության մեջ ապրող երկու հայկական պետություն։


«2018թ. գարնանը մենք դրա համար ունեինք բոլոր նախադրյալները. առկա էր համանախագահների հետ փոխըմբռնում, համանախագահների հովանու ներքո մշակված փաստաթղթեր, որոնք ճանապարհ էին հարթում դեպի ողջամիտ և արժանապատիվ փոխզիջում, և ամենակարևորը՝ այդ նպատակին հասնելու ճանապարհին ժողովրդի միասնական կամքը։ Սակայն անպատասխանատու պոպուլիստներն ու նրանց արտասահմանյան հովանավորները, որոնք մինչև հիմա մեր ժողովրդի մի մասին մոլորության մեջ են պահում, այդ ժամանակ կարողացան կաթվածահար անել մեր պետականության հիմքերը, թուլացնել երկիրը և 2018-ի ապրիլ-մայիսի կեղծ հեղափոխական փողոցային բողոքի ալիքի վրա խորապես պառակտել մեր հասարակությունը։ Իսկ դա միանգամից նոր շունչ հաղորդեց Ադրբեջանի դիվանագիտությանը այնպիսի պայմաններում, երբ թվում էր, թե Ադրբեջանը ինքն իրեն անելանելի վիճակում է դրել՝ հակադրվելով ոչ միայն Հայաստանին, այլև միջազգային միջնորդներին»,-գրել էր Սերժ Սարգսյանը։

Այս առնչությամբ Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ Սերժ Սարգսյանն ինքն էր ասում, որ բանակցություններ, ըստ էության, չկային դեռ այն ժամանակ, երբ որ նրա իշխանության արդեն վերջին ամիսներն էին։

«Այս խոսակցությունը կարելի է հասկանալ մարդկային տեսակետից, որ փորձում է ինքն իրեն արդարացնել։ Կարելի է հասկանալ, բայց ոչ ընդունել»,-ասաց Ռուբեն Մեհրաբյանը։



Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի ասած փոխզիջմանը, Ռուբեն Մեհրաբյանն ասաց․ «Ես հակառակն եմ հիշում, որ ով խոսում էր փոխզիջման մասին, մեղադրվում էր քիրվայության մեջ, հայրենասիրության պակասի մեջ և այլն։ Երբ Արցախի Սահամանդրությամբ շրջակա տարածքները, որոնք չէին մտնում նախկին ԼՂԻՄ-ի կազմի մեջ, Սահամանադրությամբ ինչո՞ւ մտցրեցին Արցախի կազմի մեջ։ Այսինքն՝ նա հիմա բաներ է ասում, կարծես, ինչ-որ ուրիշ է մարդ է կառավարել իր փոխարեն, այդ անցած 10 տարիները»։

Հարցին, թե Սերժ Սարգսյանի այս հոդվածն ինչ նպատակ էր հետապնդում, Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ այս ամենը երկու նպատակ է հետապնդում․

«Առաջինն այն է, որ արդարացնի ինքն իրեն, դա գլխավոր նպատակն է, իսկ երկրորդը՝ օժանդակ նպատակն էլ այն է, որ ուղղակի ևս մի առիթ օգտագործի ներկա իշխանությանը վատ լույսի ներքո ներկայացնելու համար։ Եվ ամենակարևորը, որ փորձի ներկայացնել, որ այս հեղափոխությունն էր պատճառը, որ Ղարաբաղում տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ։ Սա ամենազզվելին ու սուտն է, որը կարելի է պատկերացնել այս պատմության մեջ»,-ասաց Ռուբեն Մեհրաբյանը։

Сообщение «Սերժ Սարգսյանն ուզում է պարզաջրել սեփական վարած աղետալի քաղաքականությունը, որը Քոչարյանի քաղաքականության շարունակությունն է…»․ Ռուբեն Մեհրաբյան появились сначала на MediaNews.


от admin

-->