>


Այսօր ՀՀ քաղաքացիների համար կրկին բացվել է Հունաստանի դեսպանատունը։ Մի քանի օր առաջ հայաստանցիներին վիզա տրամադրելու արգելքի վերացման մասին հայտարարեց Գերմանիայի դեսպանատունը։ Այս պահի դրությամբ՝ ՀՀ քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները չեղարկել են ԵՄ անդամ երկրներից Հունաստանը և Գերմանիան։








Քոչարյանի զոհերը

Երկու երկների դեպքում էլ այցելության ժամանակ պետք է ներկայացնել վերջին 14 օրվա ընթացքում պատվաստումն ավարտելու մասին անգլերեն հավաստագիր, կամ վերջին 72 ժամվա ընթացքում արված ՊՇՌ թեստի բացասական պատասխան։ Այս մասին Civic.am-ին հայտնեց ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի հանրային կապերի պատասխանատուն։


Նրա խոսքով՝ տուրիստական վիզայի տրամադրման գործընթացն, այս երկու երկրների դեպքում, արդեն սկսվել է։ Սակայն, այս գործընթացը փոփոխական է, և 2-3 շաբաթը մեկ պատկերը կարող է այլ լինել․ «Եթե օրինակ 2, 3 շաբաթ անց Հայաստանում սկսվեն «դելտա» շտամի հետ կապված խնդիրներ, ապա մեզ հավանական է նորից փակեն»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Եվրոպական խորհուրդը որոշեց Հայաստանը ներառել այն երկրների ցանկում, որի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները կարող են չեղարկվել: Այժմ, երբ ԵՄ կառավարության` Եվրոպական խորհրդի կանաչ լույսն արդեն տրված է, անդամ պետություններն առանձին-առանձին պետք է որոշեն` երբվանից և ինչ պայմաններով են մուտքի վիզա տրամադրում Հայաստանի քաղաքացիներին:



«Ապահով» երկրների ցանկը թարմացվում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ` հաշվի առնելով հակահամաճարակային իրավիճակը, կորոնավիրուսի նոր դեպքերի ու պատվաստումների թիվը: Հայաստանից բացի այս ցանկում են մոտ մեկ տասնյակ պետություններ, այդ թվում` Ադրբեջանը, Մոլդովան, Մոնտենեգրոն և Կանադան: Որոշումը, սակայն, կարող է փոխվել, եթե համաճարակային իրավիճակը տվյալ երկրում վատթարանա:

Сообщение Այսօրվանից ՀՀ քաղաքացիները կարող են դիմել Հունաստանի դեսպանատուն՝ վիզայի համար, հայաստանցիների համար բաց է նաև Գերմանիան появились сначала на MediaNews.


от admin

-->