>


Ադրբեջանում հերթական շինծու գործն է սկսվում հայ գերիների նկատմամբ։ Մեղադրյալի աթոռին են ՀՀ քաղաքացիներ, «Նոր Հայաստան Հայրենիք-Սփյուռք» բարեգործական ՀԿ-ի հիմնադիր նախագահ Գևորգ Սուջյանը և ընկերը՝ Դավիթ Դավթյանը, որոնք մեղադրվում են լրտեսության մեջ։ Գործն ուղարկվել է Բաքվի ծանր հանցագործությունների դատարան։ Գործով նախնական դատական նիստը նշանակվել է հուլիսի 14-ին։








Քոչարյանի զոհերը

Հիշեցնենք, որ Սուջյանը և Դավթյանը գերեվարվել էին նոյեմբերի 11-ին՝ հրադադարից հետո։


Փաստաբան Արա Ղազարյանը Civic.am-ի հետ զրույցում նշեց, որ Ադրբեջանը հայ գերիների նկատմամբ կեղծ հիմքեր է առաջադրում և դատապարտում է այդ կեղծ հիմքերով։ Ղազարյանը նշեց, որ, որպես կանոն, միակ հիմքը լինում է ինքնախոստովանական ցուցմունքը, որոնք պարզ է, որ կորզվում են տարբեր ճնշումների միջոցով։ Եթե արդյունքում Սուջյանը և Դավթյանը դատապարտվեն ազատազրկման, ապա, ըստ Արա Ղազարյանի, պետք է Կարեն Ղազարյանի օրինակով, Եվրոպական դատարանի վճռի հիման վրա, միջազգային ատյանի որոշման դեպքում, ժամանակից շուտ Ադրբեջանը արտահանձնի ՀՀ քաղաքացիներին, սակայն դա կարող է բավական երկար ժամանակ պահանջել։



Արդարացնելու հավանականությունը Ղազարյանը շատ քիչ համարեց։

Сообщение «Եթե Սուջյանը և Դավթյանը դատապարտվեն ազատազրկման, ապա Կարեն Ղազարյանի օրինակով, միջազգային ատյանի որոշմամբ Ադրբեջանը պետք է արտահանձնի ՀՀ քաղաքացիներին…»․ Արա Ղազարյան появились сначала на MediaNews.


от admin

-->