>

Առուշ Առուշանյանը բերման էր ենթարկվել ընտրակաշառք բաժանելու փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակում։




Քոչարյանի զոհերը

ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի – Sputnik. Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն ազատ է արձակվել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։





«Առուշանյանը չէր ձերբակալվել, նա բերման էր ենթարկվել։ Նրան հարցաքննել են վկայի կարգավիճակով, սակայն փաստացի գտնվում է կասկածյալի կարգավիճակում։ Այսինքն` հարցաքննել են կասկածի շրջանակներում»,–ասաց փաստաբանը։ Նա տեղեկացրեց, որ Առուշանյանը հրաժարվել է ցուցմունք տալ։

Ալեքսանյանն իրավական մարմինների այս քայլը որակեց Առուշանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում։


Փաստաբանը հավելեց նաև, որ Առուշանյանը բերման է ենթարկվել ընտրակաշառք բաժանելու փաստի առթիվ հարուցված քրգործի շրջանակում։

Նշենք, որ փաստաբան Ռոբերտ Հայրապետյանը ժամեր առաջ Facebook–ում գրել էր, որ Առուշ Առուշանյանին ձերբակալել են։

Հիշեցնենք` Առուշանյանը հայտարարել էր, որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ճնշում է գործադրում իր վրա, որպեսզի ինքը չխանգարի Սյունիքով անցնող Մեղրիի միջանցքի կառուցմանը, որով Ադրբեջանը կապվելու է Նախիջևանի հետ:



Առուշանյանը խորհրդարանական ընտրություններին առաջադրվել էր «Հայաստան» դաշինքի ցուցակով: Նա այսօր լրագրողների հետ զրույցում հավաստիացնում էր, որ եթե անգամ իրեն ձերբակալեն, դա որևէ կերպ չի կարող անդրադառնալ իր սկզբունքների ու հայաստանյան ներքաղաքական իրավիճակի մասին ունեցած տեսակետների վրա:

Ավելի վաղ ՀՔԾ-ն Քարահունջի վարչական ղեկավարին մեղադրանք էր առաջադրել մի քանի բնակիչների ընտրակաշառք բաժանելու և նրանց հարկադրաբար «Հայաստան» դաշինքի հանրահավաքին տանելու, իսկ ընտրությունների ժամանակ «Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու համար։

Сообщение Առուշ Առուշանյանը հրաժարվել է ցուցմունք տալ. Ինչ է կատարվել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


от admin

-->