>

Մոսկվայում տեղի է ունենում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ժամանակ նախագահ Պուտինը ասաց, որ ամենից կարևորը ժեղովրդի վստահությունը ունենալն է․ «Եվ դա դուք ունեք, դա ապացուցվեց ընտրությունների արդյունքներով»։




Քոչարյանի զոհերը

«Այս տարվա մեջ սա մեր 3-րդ հանդիպումն է։ Կարծում եմ դա արտոցուլում է մեր երկրների միջև հարաբերությունների դինամիկան։ Բայց ցավոք վերջին շրջանում մենք ավելի հաճախ քննարկում ենք անվտանգության հետ կապված հարցեր, որովհետև մեր տարածաշրջանում անկայուն իրավիճակ է։ Իհարկե բոլորը գիտեն ձեր անձնական և Ռուսաստանի Դաշնության միջնորդության մասին՝ կրակի դադարեցման հարցում»,-այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։





Նա նշեց, որ ռուս խաղաղապահների տեղակայումից հետո Արցախի տարածքում իրավիճակը կայուն է, բայց ժամանակ առ ժամանակ անհանգիստ իրավիճակ է ստեղծվում։


«Ձեզ հետ ցանկանում եմ կիսվել, թե ինչու են նման դեպքեր լինում։ Անկայուն իրավիճակ է նաև հայ-ադրբջանական սահմանի մոտ։ Այս հարցի շուրջ մենք հաճախ քննարկումներ ենք ունեցել և ցավոք ցանկանում եմ նշել, որ այստեղ ևս մշտական անկայուն իրավիճակի ազդակներ կան վերջին 2 ամիսներին»,-նշեց նա։



Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ցավով է տեղեկացնում, որ դեռ վերջնական լուծված չէ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարցը։

 

 


от admin

-->