>


Համացանցում զետեղվել է տեսանյութ, որը հնարավոր է` արվել է Հայիթիի նախագահ Ժովենել Մոիսիի նստավայրի վրա մի խումբ զինված անձանց հարձակման պահին, հաղորդում է MK.ru-ն:








Քոչարյանի զոհերը

Տեսաձայնագրությունը տեղադրվել է սոցիալական ցանցերում: Հաղորդվում է, որ տեսանյութը շրջանառվում է WhatsApp-ով: Միևնույն ժամանակ, հաստատված չէ տեսագրության իսկությունը: Կադրերում երեւում է, որ մի քանի զինված մարդիկ ներթափանցում են մասնավոր սեփականություն, իսկ մուտքի մոտ ճանապարհին ընկած է մարմին:

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ անհայտ անձինք գնդակահարել են Հայիթիի նախագահ Ժովենել Մոիսին` վերջինիս անձնական նստավայրում: Հարձակման ժամանակ նրա կինը ևս վիրավորվել էր և ավելի ուշ նույնպես մահացել է ստացած վնասվածքներից:


Հայիթիի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կլոդ Ժոզեֆը հայտարարել է, որ նախարարների խորհուրդը որոշում է կայացրել հանրապետության տարածքում ռազմական դրություն սահմանելու մասին:



Հետաքրքիր է, որ մի քանի ամիս առաջ երկրում ձերբակալվել էին տասնյակ մարդիկ, որոնք կասկածվում էին հանրապետության ղեկավարի սպանության փորձի կազմակերպման մեջ:

Сообщение Հրապարակվել է Հաիթիի նախագահի նստավայրի վրա հարձակման տեսանյութը появились сначала на MediaNews.


от admin

-->