>

Հիմա ես հեռվից եմ տեսնում քաղցր ու հասած սեխը․․․ այս 6 խորհուրդները ձեզ նույնպես կօգնեն

Ինչու է հարկավոր սեխ օգտագործել. օգտակար հատկություններ

Սեխ շատերս ենք սիրում։ Կարևորը համեղ, հյութեղ, քաղցր սեխ ընտրելն է։ Որքան էլ որ ցավալի է, միշտ չէ, որ արտաքինից գեղեցիկ երևացող սեխը կտրելուց հետո հաջող է դուրս գալիս։




Քոչարյանի զոհերը

Համեղ սեխ ընտրելու մի քանի խորամանկություն ենք ներկայացնում, որոնք ձեզ անպայման պիտանի կլինեն։


1) Հոտ քաշեք





Լավ սեխն անպայման կուրախացնի քաղցր բույրով։ Եթե հոտ չկա, իմաստ չունի այն գնել։

2) Ուսումնասիրեք պտուղը

Եթե կասկածելի մուգ հատվածներ կամ մեխանիկական վնասվածքներ կան, պետք չէ այն գնել։ Նաև նկատի ունեցեք, որ հասած սեխը թակելու դեպքում խուլ ձայն է հանում։


3) Գնահատեք սեխի գույնը

Լավ սեխի մակերեսը հավասար գունավորում է ունենում։ Եթե կեղևի վրա լաքաներ կան, ամենայն հավանականությամբ, պտուղը հասած չէ։ Մոխրագույն և շագանակագույն լաքաները փտելու առաջին նշանն են։

4) Ճիշտ ձայն



Ինչպես և ձմերուկի դեպքում, սեխի հասունության մասին կարելի է դատել ձեռքով մի թեթև թակելով։ Հասուն սեխը խուլ ձայն է արձակում, այլ ոչ թե հնչեղ, ինչպես ձմերուկի դեպքում։

5) Գնահատեք կեղևի վիճակը

Եվս մի փոքրիկ գաղտնիք. պտուղի կեղևը թեթև սեղմելու դեպքում պետք է առաձգականություն ցույց տա։ Իսկ եթե կեղևը շատ փափուկ է և սեղմելուց հետո մատների հետքեր են մնում, նշանակում է՝ պտուղը շատ հասած է և ուտելու համար արդեն պիտանի չէ։

Առանց նիտրատների սեխ ընտրելու պարզ կանոններ. 1in.am

6) Որտեղից եք այն գնում

Աշխատեք չգնել սեխը ճանապարհներից ու հակասանիտարական պայմաններով տաղավարներից։ Պտուղները չպետք է գետնին գցած լինեն։ Դրանք կարող են վնասվել և ճաքերից կարող են բոտուլիզմի հարուցիչներ և այլ վտանգավոր վարակներ ներթափանցել։

Сообщение Հիմա ես հեռվից եմ տեսնում քաղցր ու հասած սեխը․․․ այս 6 խորհուրդները ձեզ նույնպես կօգնեն появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->