>

Ո՞վ է եղել Խծաբերդում գերեվարված շիրակցի մոբականների հրամանատարը.Ստյոպա Սաֆարյանը փակագծեր է բացում Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի «Արդարություն» կուսակցության անդամ և Արցախի ԱԺ պատգամավոր Կարեն Հովհաննիսյանը Civic.am-ի հետ զրույցում տեսակետ է հայտնել, որ Շիրակի զինծառայողների կողմից Խծաբերդում գերի ընկնելը փոքրոգություն էր․

«Իրենք պետք է հակամարտելով նահանջեին։ Կարող է մեկ երկուսը զոհվեին կամ վիրավորվեին, բայց այդ կարգի փոքրոգություն դրսևորել, զենքերը վայր դնել, ո՞վ է խաբել իրենց, կամ առաջնորդող չեն ունեցել, որը կարողանա իր հետևից այդ 62 հոգուն տանի»,-հայտարարել է նաՀայրենադարձված ռազմագերիներից մեկը՝ Սիսակ Ենգոյանը, որը գերեվարվել էր դեկտեմբերի 13-ին Խծաբերդում, այնտեղ գտնվող Շիրակի մարզից ՄՈԲ-ի տղաների հետ՝ «Իրավունք»-ին պատմել է իր գերի ընկնելու հանգամանքները․ «Դեկտեմբերի 13-ին մեզ 60 հոգուս գերի վերցրեցին Խծաբերդից:




Քոչարյանի զոհերը

Շրջափակման մեջ էինք ընկել, հենց էդտեղից էլ գերի վերցրեցին: Ուժերը անհավասար էին, մեր թիկունքում Լաչինի շրջանն էր, որը դեկտեմբերի 1-ին ըստ պայմանագրի հանձնվել էր, դիմացը Հադրութը, որը պատերազմի ժամանակ գրավվել էր, մեր ձախ կողմում էդ մի միջանցքն էր, Խծաբերդը, որը հրադադարից հետո կրկին գրավվեց:





Ու հենց այդ գրավման արդյունքում մենք հայտնվեցինք շրջափակման մեջ, փակվեց մեր միակ ելքի ճանապարհը»: Երբ լրագրողը հաջորդ հարցն է տալիս, թե «Իսկ Դուք ինչո՞ւ էիք հրադադարից հետո մնացել», Սիսակ Ենգոյանը պատասխանում է․ «Դե սպասում էինք հրամանատարին, հետո, երբ զանգեց, ասեց, որ վերջ պատերազմն ավարտվել է, արդեն ի վիճակի չէինք դուրս գալ:»։ «Ո՞վ էր հրամանատարը»,-տրվում է հերթական կարևոր հարցը, որին Ենգոյանը պատասխանում է՝


«Ճիշտն ասած չեմ հիշի, էդ վախտ խառը ժամանակ էր:» Թե որքանով է տեղյակ Վիտալի Բալասանյանի կուսակցական ընկերը Խծաբերդի ու Հին Թաղերի մութ պատմությանը, որ մոբի կամավորականներին գրեթե մեղադրում է վախկոտության ու մարտիկին անվայել պահվածքի մեջ, Արցախի պատգամավորը որևէ կերպ չի բացահայտում։ Վիտալի Բալասանյանը Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար նշանակվել է դեկտեմբերի 2-ին՝ Խծաբերդում դեկտեմբերի 13-ին կատարվածից 11 օր առաջ և այդ պաշտոնում պաշտոնավարում է մինչև օրս։

 



 

 


от admin

-->