>

Այսօր ՀՀ կառավարության նիստի ժամանակ, մինչև օրակարգին անդրադառնալը, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ երեկ շատ կարևոր իրադարձութուն է տեղի ունեցել մեր հանրապետության կյանքում, մասնավորապես մայրաքաղաք Երևանի կյանքում, իր գործունեությունը սկսել է պարեկային ոստիկանությունը, որը սկզբունքորեն նոր տիպի և բնույթի ոստիկանություն է։




Քոչարյանի զոհերը

Վարչապետը նշեց, որ այս պահին ծառայություն են իրականացնում շուրջ 698 պարեկային ոստիկաններ, անձնակազմի 70 տոկոսը մարդիկ են, որոնք նախկինում ոստիկանությունում չեն աշխատել, այսինքն՝ ոստիկանություն են եկել քաղաքացիական կյանքից, իսկ 30 տոկոսը այն ոստիկաններն են, որոնք իրենց հետ պետք է լավագույն փորձառությունը բերեն, և մենք ունենանք նոր կարգի ոստիկանություն։





«Պարեկային ոստիկանությունը ինչու է իր բնույթով նոր, հիմա մասնավորապես Երևանում ՃՈ-ն հուլիսի 7-ից դադարեցրել է իր ծառայությունը, հիմա կա միայն ՃՈ հատուկ ստորաբաժանում, որը բոլորովին այլ գործառույթներ ունի, և նա քաղաքացիների հետ, իրավակարգի պահպանության առումով, չի հաղորդակցվելու, և պարեկային ոստիկանությունն իրականացնում է և՛ ճանապարհային ոստիկանությունից մեզ ծանոթ գործառույթները, և՛ պարեկապահակետային ծառայության մեզ ծանոթ գործառույթները։ Նաև հանցագործությունների կանխման, նախականխման, բացահայտման գործընթացում ունի որոշակի գործառույթ և ընդհանրապես իրավակարգի հասարակական կարգի պահպանության առումով ունի գործառույթ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ այս բարեփոխումները ծրագրել էին դեռևս 2019 թվականին, իսկ 2020 թվականին կայացվեցին որոշումներ, որոնք զուգորդվեցին և զուգորդվում են որոշակի բարդություններով։


Վարչապետի խոսքով՝ սա շատ մանրամասն, մինչև վերջին դետալը պլանավորված բարեփոխումներից է, բայց կյանքը միշտ հետգրում է չնախատեսված իրադարձություններ, մասնավորապես՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով մի շարք մատակարարումների հետ կապված խնդիրներ եղան, և այդ մատակարարումները դեռ չեն ավարտվել։



«Բայց նաև այս օրինակը ցույց է տալիս, որ ցանկացած բարեփոխման համար ի վերջո շատ կարևոր և առանցքային նշանակություն ունի քաղաքական կամքը, որովհետև միշտ էլ կան հանգամանքներ, որոնք խանգարում են բարեփոխման պրոցեսին, միշտ էլ կան փաստարկներ, որ գուցե չարժի դա անել, բայց ի վերոջ որևէ բարեփոխում առանց քաղաքական կամքի հնարավոր չի իրականացնել։ Մենք մեր ժողովրդից ստացել ենք մանդատ՝ ավելի վճռական իրականացնելու բարեփոխումներ, իհարկե ավելի մտածված բարեփոխումներ, որոնց պոզիտիվ արդյունքը կլինի մաքսիմալ կանխատեսելի»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ պարեկային ծառայության ներդրման գործընթացը պիտի անպայմանորեն շարունակվի առաջիկայում, և նախկինում իր տված հանձնարարականների ժամկետներում պետք է իրականացնել Շիրակի և Լոռու մարզերի պարեկային ոստիկանության անձնակազմի ընդունելության քննություններ, և այն ինչ պայմանավորվել են, այն, ինչ հանձնարարել է, ամեն ինչ ժամկետներում պետք է իրականացվի։

«Այս ծրագիրը մենք իրականացրել ենք մեր միջազգային գործընկերների աջակցությամբ, շնորհակալություն եմ հայտնում ԱՄՆ-ին, ԵՄ-ի Համաշխարհային բանկին՝ գործընթացին աջակցելու համար, որը շարունակական է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Сообщение «Մենք մեր ժողովրդից ստացել ենք մանդատ՝ ավելի վճռական իրականացնելու բարեփոխումներ…»․Նիկոլ Փաշինյան появились сначала на MediaNews.


от admin

-->