>




Քոչարյանի զոհերը

«Եթե ուշադիր լսեք, վարչապետն ինձ չէր ասում, վարչապետն ընդհանուր իրավիճակն էր գնահատում»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով նախորդ նիստին վարչապետի նկատողությունը՝ ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը։





Հիշեցնենք, որ կառավարության նախորդ նիստին, երբ քննարկվում էր ծանրամարտի ֆեդերացիային ծանրաձողեր տրամադրելու հարցը, վարչապետը տեղեկացել էր, որ նախագծում նշված է, որ դրանց թիվը 7 է, մինչդեռ ինքը դեռևս ապրիլի վերջին ծանրամարտիկների հետ հանդիպմանը խոստացել էր, որ նրանց կտրամադրվեն 20 հատ ծանրաձողեր, սակայն դրանք դեռևս չեն հասել հասցեատիրոջը։ Այդ ամենն իմանալով՝ վարչապետը խիստ նկատողություն արեց կառավարության անդամներին և բոլոր պաշտոնյաներին՝ ասելով, որ երբ ինքը բան է հանձնարարում, ապա դրանք պետք է սկսեն կատարվել հենց հանձնարարման պահից։
Վահրամ Դումանյանի խոսքով՝ անձնավորված կոնկրետ ինչ-որ բաներ չի ասվել, վարչապետն ընդհանուր համակարգի և իրավիճակի մասին է խոսել։




«Եվ եթե որևէ գերատեսչության ղեկավար հարց է ներկայացնում, պետք չի դա ընկալել, որ դա անձնական մակարդակի ներկայացվող հարց է։ Ցանկացած հարց, որ կառավարության նիստում զեկուցվում է, իմացեք, որ այդ հարցը մեծ շրջանակով քննարկվել է տարբեր ստորաբաժանումներում, տարբեր պատասխանատուների կողմից, բայց մեկ անձ է ներկայացնում։ Դա չի նշանակում, որ խիստ անձնական նախաձեռնություն է»,- ասաց Վահրամ Դումանյանը։

Сообщение «Վարչապետն ինձ չէր ասում, այլ ընդհանուր իրավիճակն էր գնահատում…»․ Վահրամ Դումանյանը՝ պաշտոնյաներին ուղղված վարչապետի նկատողության մասին появились сначала на MediaNews.


от admin

-->