>


«Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այսօրվա որոշումը, որով ավելացնում է դատավորների թվաքանակըմ, հնարավորություն կտա ունենալ երազանքների դատական համակարգ։ Ձեր երազանքների դատական համակարգը ինչպիսի՞ն պետք է լինի»,-այսօր՝ հուլիսի 8-ին, լրագրողները Արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանին նաև այս հարցն ուղղեցին ճեպազրույցի ժամանակ։








Քոչարյանի զոհերը

«Դուք բավական կրճատեցիք մեջբերումը։ Երազանքների դատարանը բարեվարք, պրոֆեսիոնալ դատավորներից կազմված դատարանն է, որտեղ պրոցեսներն արագ են տեղի ունենում, և կա հանրային բարձր վստահություն դատական ակտերի նկատմամբ»,- պատասխանեց Ռուստամ Բադասյանը։


Անդրադառնալով պողպատե մանդատին ու հետագա անելիքներին՝ նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ նախընտրական ծրագրում նախանշված են ուղղությունները․ «Դատաիրավական հակակոռուպցիոն բարեփոխումները, Սահմանադրական հնարավոր փոփոխությունները։ Քննարկել ենք նաև մասնագիտացված դատարանների ստեղծումը»։



Հարցին՝ այն դատավորները, որոնք խախտումներով են աշխատել, ե՞րբ են հեռացվելու համակարգից՝ Ռուստամ Բադասյանն արձագանքեց․
«Կարգապահական վարույթները կան, հասանելի են, երբ դատավորը ենթարկվում է կարգապահական պատասխանատվության, ԲԴԽ-ի կայքում հրապարակվում է։ 2018թ․ մայիսից հետո ԲԴԽ-ի որոշումներով եղել են դատավորների լիազորությունների դադարեցման դեպքեր, մասնավորապես երկու դեպք է եղել։ Կան բազմաթիվ հարուցված կարգապահական վարույթներ, և դատաիրավական բարեփոխումներն ընթանում են և ընթանալու են մինչև հասնենք մեր վերջնական նպատակին։ Մենք հենց այսօր մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունն իրականացնող դատավորների ինստիտուտի ներդրման հետ կապված հարցը որոշեցինք։ Նոր դատավորներ պետք է հայտնվեն դատական համակարգում, այս փակ շղթան դատավոր դառնալու կոտրվելու է։ Այսինքն՝ համակարգի ներսից անընդհանտ վերարտադրվելու է՝ գալ Դատական դեպարտամենտ, Դատական դեպարտամենից որոշ ժամանակ անց գնալ դառնալ դատավոր, ունենալ փոխկապակցվածություն դատական համակարգի ներսում՝ այդ փակ շղթան առաջին հերթին պետք է կոտրվի»,- ասաց Ռուստամ Բադասյանն ու հավելեց, որ իրենց տեսակետով փակ շղթայից դուրս իրավական համայնքի ներկայացուցիչներ պետք է հայտնվեն դատական համակարգում։

Сообщение «Դատավոր դառնալու փակ շղթան կոտրվելու է․ փակ շղթայից դուրս իրավական համայնքի ներկայացուցիչներ պետք է հայտնվեն դատական համակարգում…»․ Բադասյան появились сначала на MediaNews.


от admin

-->