>


Դատավորների թվակազմի ավելացումը մենք պետք է դիտարկենք նաև որպես դատական համակարգում բովանդակային բարեփոխումների միջոց։ Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:








Քոչարյանի զոհերը

«Ինչպես պարեկային ոստիկություն գալիս են մարդիկ, որոնք նախկինում ոստիկանության հետ առնչություն չեն ունեցել՝ իրենց հետ բերելով նոր հայացք, նոր մոտեցում, նույն էֆեկտը հետապնդում ենք նաեւ դատական համակարգում:


Հույս ունեք, որ այս լրացումներով, համալրումներով մենք կուժեղացնենք դատական համակարգում առկա լավագույն փորձը, մյուս կողմից՝ թարմ հայացք, թարմ ուժեր կներգրավենք դատական համակարգ՝ ստանալով, ի վերջո, պայմանական ասած, մեր երազանքների դատական համակարգը, որի որոշումները իրենց բնույթով, իրենց ծագմամբ կհամարվեն արդարության և արդարադատության մարմնավորում։ Սա ամենակարևոր նպատակն է»,-ասաց նա:



Նշենք, որ կառավարությունն այսօրվա նիստի ընթացքում համաձայնություն տվեց Բարձրագույն դատական խորհրդի՝ դատավորների թվակազմը 20 մասնագետով ավելացնելու վերաբերյալ առաջարկությանը։

Сообщение «Հույս ունեք՝ համալրումներով կստանանք մեր երազանքների դատական համակարգը…»․ Նիկոլ Փաշինյան появились сначала на MediaNews.


от admin

-->