>


ՀՀ կառավարությունը տրամադրեց ավելի քան 335 մլն դրամ ԿԳՄՍ նախարարությանը, որպեսզի կազմակերպվի զոհված, հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների երեխաների ամառային հանգիստը:








Քոչարյանի զոհերը

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը հայտնեց, որ զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ և սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների՝ 7-13 տարեկան շուրջ 3200 երեխայի հնարավորություն է տրվում՝ ամառային հանգիստն անցկացնել մանկական առողջարարական ճամբարներում:


«Ճամբարների համար անհրաժեշտ ընդհանուր գումարը կազմելու է 335 միլիոն դրամ, որից 321,6 միլիոն դրամը կտրամադրվի կազմակերպություններին՝ ամառային հանգիստը կազմակերպելու համար, իսկ 13,4 միլիոն դրամը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որպեսզի երեխաներին մարզերից ճամբարներ տեղափոխման տրանսպորտային ծախսերը հոգան»,-նշեց Դումանյանը:



 

Сообщение Զոհված և հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների երեխաներն ամառային հանգիստը կանցկացնեն ճամբարներում появились сначала на MediaNews.


от admin

-->