>

Հրդեհ Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի տանիքում




Քոչարյանի զոհերը

Հուլիսի 8-ին, ժամը 10։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի տանիքում։





Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ և ավտոսանդուղք։


Հրդեհը մեկուսացվել է ժամը 11։33-ին։

Հիշեցնենք, որ հուլիսի 6-ին, ժամը 13։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի տարածքում հրդեհ է բռնկվել։



Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։50-ին, մարվել՝ 20։49-ին։ Այրվել է մոտ 2000 հակ անասնակեր․ սահմանվել էր հերթապահություն։

Сообщение Հրդեհ Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի տանիքում появились сначала на MediaNews.


от admin

-->