>

Այս փակոցն ուղղակի անհավանական է։ Այն այնքան ունիվերսալ է ու պարզ պատրաստման եղանակ ունի, որ բոլորը կցանկանան պատրաստել։

Հիանալի տես է հաղորդում ինչպես տոնական, այդպես էլ առօրյա սեղանին։




Քոչարյանի զոհերը

Անհրաժեշտ բաղադրիչներ․





700 մլ 3 բանկայի հաշվարկով․

  • լոլիկ՝ 850 գ
  • վարունգ՝ 400 գ
  • սոխ՝ 4 միջին գլուխ
  • սխտոր՝ 2 պճեղ յուր․ բանկայի մեջ
  • հատիկավոր պղպեղ՝ 3-4 հատիկ յուր․ բանկայի մեջ
  • ձեթ՝ 1ճ․գ․ յուր․ բանկայի մեջ

մարինադ՝ 1,5լ ջրի հաշվարկով․

  • եռման ջուր՝ 1,5լ
  • աղ՝ 1,5ճ․գ․
  • շաքարավազ՝ 2,5 ճ․գ․
  • քացախ 9%՝ 2 ճ․գ․

Պատրաստման եղանակ․

Վարունգները կլոր կտրատել։


Կտրել լոլիկների պոչիկները և կտրատել։

Սխոը կիսալուսնաձև կտրատել։

Բանկաները նախապես ստերիլիզացնել, իսկ կափարիչները լվանալ եռման ջրով։ Յուրաքանչյուր բանկայի մեջ դնել սխտոր, հատիկավոր պղպեղ, նաև 1ճ․գ․ ձեթ։



Այնուհետև դնել լոլիկի շերտ, հաջորդիվ՝ սոխ, և հետո վարունգ։ Նորից սոխ և վերջում լոլիկ։

Այժմ պատրաստել մարինադը։ Կաթսայի մեջ լցնել եռման ջուր, քացախ, շաքարավազ ու աղ։ Լավ խառնել, որ աղն ու շաքարավազը լիարժեք լուծվեն։ Լցնել բանկաների մեջ, ծածկել կափարիչով ու սպասել 15 րոպե։

Խորը կաթսայի մեջ սրբիչ փռել, դնել կափարիչով ծածկած բանկաները։ Ջուրը պիտի հասնի բանկաների վերևի հատվածին։ Դնել կրակին ու եռալու պահից սկսած ստերիլիզացնել 10 րոպե։ Հանել բանկաներն ու փակել։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Сообщение Բանջարեղենային փակոցի նոր բաղադրատոմս․ պարզ, արագ ու համեղ появились сначала на ՏԵՂԵԿԱՏՈՒ.


от admin

-->