>


Այսօր՝ հուլիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։30-ի սահմաններում արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքի Բ4 թաղամասի Բաբաջանյան փողոցում՝ Հյուսիս-Հարավ կառուցվող ճանապարհին, ավտոմեքենան տապալել է գազատար խողովակը և հեռացել։








Քոչարյանի զոհերը

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ գազատար խողովակի կոտրման հետևանքով սկսվել է ուժեղ գազի արտահոսք, իսկ մոտ 300 մետր երկարության գազախողովակի տակ տեղադրված 4 հենասյուները կոտրվել են, գազատար խողովակի մի մասը նույնպես կոտրվել է։

Ժամանել են ԱԻն ՓԾ Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից 4 հաշվարկ։ Տեղում հայտարարվել է «ԲԻՍ-1»։


Դեպքի վայր են ժամանել նաև պարեկային ոստիկանության Երևանի գծի ծառայողները, որոնք սահմանազատել են։



Աղբյուրը հայտնում է, որ գազախողովակի տապալվելու հետևանքով վնասվել է նաև 2 ավտոմեքենա, որոնցից մեկը BMW մակնիշի է, որի ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց։

Сообщение Երևանում ավտոմեքենան տապալել է գազատար խողովակը եւ հեռացել. մի ամբողջ թաղամաս զրկվել է գազից появились сначала на MediaNews.


от admin

-->