>

Հրազենային կրակոցների հետևանքով հոկտեմբերի 7-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող «Այգի» հացատանը վիրավորված  Սարգիս Ավագյանն այս պահին գտնվում է «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում: 


Բժշկական կենտրոնից ԼՈՒՐԵՐ.com-ին փոխանցեցին, որ Ավագյանի վիրահատությունն անցել է բարեհաջող, սակայն վիճակը գնահատվում է կայուն-ծանր: 







Քոչարյանի զոհերը

Նշենք, որ Սարգիս Ավագյանը խոշոր բիզնեսմեն է և ապրում է Արարատի մարզի Մասիս քաղաքում, որտեղ էլ հայտնի է «Ծնգլ» մականվամբ: Ավագյանը երկու անգամ մասնակցել է ԱԺ ընտրություններին, սակայն ոչ մի դեպքում էլ չի հաջողել: Ինչպես նաև մեկ անգամ իր թեկնածությունն է առաջադրել Մասիսի քաղաքապետի ընտրություններում, սակայն կարճ ժամանակ անց ինքնաբացարկ հայտարարել:


Ավագյանը հայտնի «Յուվեցի Կարո» մականվամբ ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի մտերիմ ընկերն է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին  հրազենային վնասվածքներից մահացած վիճակում «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել ԱԺ նախկին պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը: 


Հիշեցնենք նաև, որ դեպքից քիչ անց, Դավիթաշենում հայտնաբերել են ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի` «Կարամելի Հարութի» դին:

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->