>


«Փոքրաքանակ երեխաներով համալրված հանրակրթական դպրոցների մոդուլային շենքերի կառուցում» ծրագրով Արարատի մարզի Դեղձուտ գյուղում կառուցվում է մոդուլային դպրոց։








Քոչարյանի զոհերը

Արարատի մարզպետարանը տեղեկացնում է, որ կրթօջախը կառուցվում է ՀՀ կրթության և գիտութան, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ինչպես նաև միջազգային և տեղական շահագրգիռ կազմակերպությունների համատեղ մշակած մոդելով:


Այն հիմնված է անվտանգության, ներառականության, էներգախնայողության ժամանակակից չափանիշների վրա։



Դպրոցի կառուցման աշխատանքները սկսվել են 2020 թվականից, կավարտվեն՝ 2022-ին: Մինչ այդ, համայնքի երեխաներն ուսումը շարունակում են համայնքապետարանի շենքում հատկացված տարածքում:

Сообщение Դեղձուտում մոդուլային դպրոց է կառուցվում появились сначала на MediaNews.


от admin

-->