>




Քոչարյանի զոհերը

Լիբանանի Կեսերվան լեռնային շրջանում՝ մայրաքաղաք Բեյրութից հյուսիս ընկած հատվածում փոքր ուսումնական ինքնաթիռ է ընկել: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Reuters-ը, օդանավում եղել է 3 մարդ: Նախնական տվյալներով՝ երկու ուղևորն ու օդաչուն զոհվել են:





Խոսքը Cessna 172 տեսակի օդանավի մասին է, որը պատկանում է Open Sky Aviation ավիաընկերությանը: Այն օդ է բարձրացել Բեյրութի օդակայանից տեղի ժամանակով 13:30-ին և 20 րոպե անց կործանվել գյուղական տարածքում:




Կործանման վայրին մոտակայքում գտնվող ականատեսներից մեկը նշել է, որ եղանակը մառախլապատ է եղել: Ինքնաթիռի անկման ձայնը լսելով՝ իրենք մոտեցել են դեպքի վայրին և հայտնաբերել մարդկանց մարմինները:

Сообщение Լիբանանում ուսումնական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 3 մարդ появились сначала на MediaNews.


от admin

-->